Սիրելի ազգակիցներ, հայեր.
Չնայած Ուկրաինայում ընթացող պատերազմը մեր սահմաններին մոտ չէ, բայց մեզ հետ էլ է այն անմիջականորեն առնչվում: Պատերազմող երկու կողմերում էլ գտնվող, բնակվող մեր հայրենակիցների քանակը ավելին է քան Հայաստանում են ապրում: Եվ այժմ նրանց բոլորի կյանքն էլ, կենսական շահերն էլ խիստ վտանգված են: Եւ մենք էլ բնական է պետք է նաև նրանց մասին մտածենք:
Պետք է հաշվի առնենք նաև, որ Արևմուտքի և Կրեմլի միջև անընդհատ խորացող այս առճակատումը մեր երկրի, մեր պաշպանական կարողությունների, մեր ապագայի վրա էլ է էապես ազդելու: Եւ ինչքան հնարավոր շուտ պետք է պահանջվող հետևությունները անենք, հակազդման անհրաժեշտ քայլերը որոշենք:
Բայց նախ այն մասին ինչու այսպես եղավ և բոլորիս համար էլ որքան վտանգներով է հղի, երբ բարձր դիրքի հասած մեկ անձը անսահմանափակ, անվերահսկելի իշխանության է տիրացել:
Կարդացեք նաև
Այն որ Ռուսաստանում վաղուց արդեն մենիշխանություն էր հաստատվել կարծում եմ բոլորն են ընդունում: Կասկած չի ներշնչում նաև, որ Կրեմլի այսօրվա տիրակալը անձնական շահերով էլ է հաճախ ղեկավարվում: Եւ իշխանական լծակների չարաշահմամբ է միայն, որ կարողացել աշխարհի ամենահարուստներից մեկը դառնալ: Հասկանալի նաև այն, որ իր շահերից ելնելով է, որ նա թույլ է տվել իր մոտիկներին նույնպես օգտվել իշխանական այդ «բարիքներից»:
Իհարկե նրա և մյուների այդ շահամոլությունը բավական վատ է ազդել իր երկրի հասարակ մարդկանց կենսամակարդակի և տնտեսության վրա: Բայց ցավոք մեզ վրա էլ է այն անջնջելի խոր հետքը թողել: Բավական է հիշել միայն, որ մեր թշնամուց միլիարդավոր դոլարներ վերցնելով նա թույլ տվեց, նրանց, առանց լուրջ խոչընդոտների, 44-օրյա այդ պատերազմում հաղթանակ տոնեն:Դա էլ դեռ քիչ էր այժմ էլ օգնում է միջանցքի հարցում:
Այն որ գերռազմականացված, միջուկային երկրի իշխանավորների համար ամենուր ուժի կիրառմանը նպաստելը, պատերազմեր սարքելը, ով ավել տվեց սկզբունքով հակամարտող կողմերից միայն մեկին մասսայական ոչնչացման զենք վաճառելը դարձել է ընդամենը բիզնեսի սովորական մի տեսակ ի հարկ է անմարդկային, անթույլատրելի հանցագործություն է:
Եւ շատ ավելի վտանգավոր, կործանարար այն կարաղ է դառնալ արդեն ողջ աշխարհի համար, երբ նրանց այդ պահվածքը միջազգային հանրության կողմից ժամանակին չի դատապարտվում, լուրջ հակազդման չի հանդիպում:
Եւ որոշ չափով, Ուկրաինայում ընթացող այս պատերազմը թողտվության, հանդուրժողականության պատճառով է նաև ծագել:
Կարծում եմ հասկանալի է նաև թե որքան է բազմապատկվում այդ վտանգը, երբ այդպիսի երկիրը փաստորեն մեկ անձի կողմից է ղեկավարվում:
Մենիշխանության հաստատումը ամենուր խիստ ծանր հետևանքների կարող է բերել: Որպես կանոն և «առաջնորդի», և ստորադասների մտածելու, քննելու, հասկանալու կարողությունները աստիճանաբար սկսում են նվազել: Նույնիսկ նրանց հոգեկանի վրա էլ է այն խիստ բացասաբար անդրադառնում:
Իրոք՝ երբ գերիշխանության հասած «առաջնորդը» սկսում է, առանց ուրիշների կարծիքը հաշվի առնելու, միանձնյա որոշումները ընդունել: Եւ իր հեղինակությունը ամրապնդելու համար, այսպես ասված, ձեռքը սեղանին խփելով, ասում է վերջ, իմ ասծը պետք է լինի: Իշխանական կերակրատաշտից օգտվող ենթականերն էլ, ավելորդ բարդություններից խուսափելու համար, լռելյան համաձայնվում են, դադարում են նույնիսկ մտածել այդ որոշումների արդյունավետության, հնարավոր վտանգների, հետևանքների մասին: Ստորաքարշությունը, գովեստներ շռայլելը դառնում է նրանց համար նորմ: Վերանում է խմբային քննարկման, համատեղ կազմակերպված ուղեղային գրոհով խնդիրերը լուծելու իրոք մեծ առավելությունը:
Արդյունքում ամեն ինչ դառնում է ամբողջությամբ կախված միայն մեկ անձի իմացության աստիճանից, գիտելիքներից, փորձից, իհարկե նաև հոգեվիճակից և ինչպես հաճախ է լինում նաև նրա հոգեկանի հնարավոր խանգարումներից:
Տիրակալի դեր խաղալն էր իր դժվար հաղթահարելի փորձությունները ունի: Անընդհատ շռայլվող գովեստները, քննադատությանն, քննարկումների պակասը վաղ թե ուշ բերում է նրան, որ այդ «առաջնորդի» ինքնավերլուծման, ինքնագնահատման կարողություններն են անընդհատ պակասում և աստիճանաբար նրա մոտ ձևավորվում է անփոխարինելիության բացառիկության, ամենակարողության անհիմն զգացումը:
Թե ինչ արագությամբ այդ բարդույթը կձևավորվի էապես կախված է նաև նրանից՝ ինչպես է դաստիրակվել, ինչ ճանապարհ է անցել այդ անձը մինչև «առաջնորդ» կարգվելը:
Հոգևորի ստորադասման հենքով խորհրդային կրթություն ստացած, ԿԳԲ- ական միջավայրում, ԿԳԲ-ական ավանդույթներով մեծացած Կրեմլի այսօրվա տիրակալի համար, առանց այն էլ դժվար էր հասկանալ, ընկալել թե 21-րդ այս դարում ինչ է պետք մարդկությանը, ինչ է իրականում պետք իր երկրին, զարգացման ինչ ուղին կարող է նրա համար արդյունավետ լինել:
Երբ այդպիսի միակողմանի դաստիրակություն ստացած այդ անձը տարիներ շարունակ է մնում թագավորական գահին բնական է որ նրա մոտ վերը նշված փորձությունները շատ ավելի խորը հետք կարող են թողնել, հասցնել նույնիսկ հոգեկան լուրջ խանգարման:
Ակնհայտ է որ այսօր ամենահարուստ լինելը նրա համար արդեն շատ քիչ է: Փառասիրությունից կուրացած Влади.мир Влади.мир- ովիչը հնարավոր է, որ իսկապես մտածում է, որ իր անունն ու ազգանունը իրեն պատահական չի տրված: Ինքը իրավունք ունի, ինքը կարող է, պետք է աշխարհին էլ թելադրի իր կամքը: Պետք է Խորհրդային կայսրությունը վերջապես վերականգնի:
Եւ ժամանակն է, ուշացնել այլևս չի կարելի՝ պետք է գրավել Ուկրաինան:
Այժմ արդեն բոլորին է ակնհայտ դարձել, թե ամբողջատիրության մոլուցքը որքան հիվանդագին է անդրադարձել Պուտինի վրա: Եւ իր հաշիվներում որքան խորն է նա սխալվել: Զոհ գնալով իր իսկ կողմից թելադրված կեղծիքին, ամբողջությամբ կորցնելով օբեկտիվության զգացումը նա ինքն իրեն էլ է համոզել, որ Ուկրաինայի բնակչությունը անկախություն չի ուզում, ցանկանում է լինել Ռուսաստանի կազմում, պատերազմի դեպքում էլ լուրջ դիմադրություն ցույց չի տալու: Նա չեր էլ պատկերացնում թե ինչ համառ մարտեր են սպասվում: Որ չի կարողանալու մի քանի օրում Կիեւը գրավել և այնտեղ իր կամքին ծառա կառավարություն ձևավորել:
Այլոց կարծիքը չլսելու, հաշվի չառնելու պատճառով, սառը դատելու նրա կարողությունները այնքան էին նվազել, որ նա չեր էլ պատկերացնում, որ արևմուտքում համբերության բաժակը արդեն լցվել է: Որ Եվրոպան, Անգլիան, Ամերիկան և դեմոկրատական շատ ու շատ այլ երկրներ այլևս չեն հանդուրժելու: Իրենց կարողությունները համատեղելով այնպիսի ծանր հակահարված են տալու, որի պատճառով իր երկիրը տարիներ շարունակ չի կարողանալու ոտքի կանգնել ու անընդհատ հետ ու հետ է գլորվելու:
Այժմ ակնհայտ է դառնում նաև, որ Ուկրաինական այդ ավանտյուրան ողջ աշխարհի վրա էլ էապես կազդի: Որ ուժերի վերաբաշխման պատճառով աշխարհաքաղաքական շատ լուրջ տեղաշարժեր կլինեն: Եւ որ սահմանված և դեռ սահմանվող պատժամիջոցների պատճառով բացի Ռուսաստանից, ԵԱՏՄ երկրների տնտեսությունները նույնպես խորը ճգնաժամի մեջ կհայտնվեն: Իսկ ժողովրդավարական երկրները ընդհակառակը շատ շուտ կհաղթահարեն դժվարությունները և նրանց դերակատարումը աշխարհում խիստ կաճի:
Իհարկե ցավալի է, որ մենք որպես ԵԱՏՄ-ի անդամ հայտնվելու ենք տուժողների շարքերում: Եւ այսօր արդեն պետք է միջոցներ փնտրենք մեղմացնելու համար մեր վրա իջնող հարվածը:
Բայց ինչպես վերը արդեն նշվել էր, մենք նաև մի այլ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած: Բնական է որ պատերազմներից ամենաշատը պատերազմող կողմերն են տուժում և առաջին հերթին այնտեղ բնակվող հասարակ մահկանացուները: Իսկ այդ երկու կողմերում ցավոք ավելի շատ հայեր են ապրում քան հայրենիքում: Իսկ Նրանց կենսական շահերը, Նրանց ապրելու, դիմակայելու, գոյատևելու հնարավորությունները օր օրի նվազելու են:
Հասկանալի է, որ մենք չենք կարող անտարբեր, կողքից նայողի դերով բավարարվել: Եւ չնայած մեր մոտ ծագած և ծագող դժվարություններին մենք պարտավոր ենք մտածել նաև նրանց մասին:
Կարծում եմ ակնհայտ է, որ Կրեմլը ահավոր կախվածության մեջ գտնվող մեր Կառավարությունը՝ իր սփյուռքի հանձնակատարով, գրասենյակով, ցանկության դեպքում էլ այդ ուղղությամբ, որևէ լուրջ քայլ չի կարող ձեռնարկել: Առանց այդ էլ սակավաթիվ բնակչությամբ, շատ ցածր արտադրողականություն ունեցող տնտեսությամբ մեր երկիրը առաջիկա տասնամյակում էլ միայն իր ուժերով Արցախյան պատերազմի վերքերը չեր կարողանալու բուժել: Եւ մենք ինչպես այդ հարցում, այնպես էլ այս խնդրով լ պետք է այլ լուծումներ գտնենք:
Մինչ Ուկրաինական պատերազմն էլ արդն նշվել էր, որ ստեղծված այս ծանր վիճակից ելքի, ինքնիշխանության վերականգման, ճգնաժամի հաղթահարման միակ հնարավոր ճանապարհը այն է, որ մենք կարողանանք համախմբել աշխարհասփյուռ մեր 10 միլիոն հայության գումարային ողջ ներուժը և համագործակցության, փոխօգնության ոգով կարողանանք ձևավորել նպատակային գործունեության ունակ, միաձույլ, հզոր մի ամբողջական համակարգ՝ մեր Հայ ազգ կազմակերպությունը, իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստանի Հանրապետությամբ:
Նախատեվում էր, որ այդ համակարգը՝ բացի Հայաստանի պաշտպանական համակարգի ամրապնդմանը, նրա տնտեսության հզորացմանը նպաստելուց, պետք է աջակցի նաև, որ ավելի կազմակերպված տեսք ստանան հայ համայնքները, ինչպես նաև պայմաններ ստեղծվեն, որ մեր ազգակիցները կարողանան ամենուր ապրել ավելի ապահով, ավելի բարեկեցիկ կյանքով:
Հաշվի առնելով թե Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով մեր շատ ու շատ ազգակիցների խնդիրները որքան են բարդացել և այժմ որքան ավելի կարևոր է դարձել համայնքային կազմավորումների դերը նրանց առաջնահերթ կենսական շահերի պաշտպանությանը աջակցելու հարցում՝ այժմ օր օրի ավելի հրատապ է դառնում վերը նշված կառույցի կազմավորման անհրաժեշտությանը:
Իրոք հետաձգել այլևս չի կարելի: Ժամանակն է, որ կարողանանք մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, պայմաններ ստեղծենք, պահանջենք, պարտադրենք, որ հայության բոլոր հատվածների՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի լիազորված ներկայացուցիչների ընդլայնված կազմով վերջապես հրավիրվի համահայկական հավաք (ըստ հաջորդականության Սփյուռքի 7-րդ համաժողովը): Որը իր կազմից կձևավորվի վստահություն վայելող Համազգային խորհուրդ, կհանձնարարի նրան ընթացք տալ համազգային կառույցների միաձույլ համակարգի կազմավորմանը և միջոցներ կձեռնարկի կազմակերպելու համար մեր հայրենակիցների շահերի պաշտպանությունը:
Իսկ այդ համակարգի ստեղծման համար առաջիկայում մեզ համար շատ ավել նպաստավոր պայմաններ են հաստատվելու: Ժողովրդավարական երկրների դիրքերի ամրապնդումը կբերի նրան, որ նրանց կողմից թելադրվող ազգային առանձնահատկությունների պահպանման, փոքրամասնությունների շահերի, իրավունքների պաշտպանության պահանջը շատ ավելի խիստ ու պարտադիր կդառնա: Նոր, ավելի լայն հնարավորություններ կստեղծվեն, որ առանց թաքցնելու ազգայինի հենքով, աշխարհով մեկ ձևավորվեն գործադիրի որոշակի լիազորություններով օժտված հզոր, գործուն կազմավորումներ:
Եւ մենք այսօր ուղղակի պարտավոր ենք օգտվելու այդ հնարավորությունից:
Ավարտելով այս գրառումը, հույս ունեմ, որ մեր ապագայով իրոք մտահոգ ուժերը հաշվի կառնեն դա:
Արշակ Սադոյան