«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի կառավարությունը մասնագետների խումբ է ստեղծել, որոնց հանձնարարված է մշակել Վաշինգտոնի կողմից հնարավոր քայլերն այն դեպքում, եթե Մոսկվան միջուկային զենք կիրառի: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների։
Պարբերականի տվյալներով՝ «Թայգըր» , թարգմանաբար` ‘’Վագր’’ անվանումը կրող այս խումբը դիտարկում է մի քանի տարբերակներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրների տարածքներում Ուկրաինայի համար ռազմական ու մարդասիրական օգնություն փոխադրող ավտոշարասյունների վրա ռուսական հարձակման հնարավորությունը։
Խմբավորման ստեղծման մասին փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից մի քանի օր անց, նշում է The New York Times-ը։
Միաժամանակ նշվում է, որ փորձագետները մեծ չեն համարում Մոսկվայի կողմից միջուկային հարված հասցնելու հնարավորությունը: «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունները չեն արձանագրել ռուս զինվորականների որևէ գործողություն, որը վկայեր միջուկային զենք կիրառելու նախապատրաստության մասին», – գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյայի:
Կարդացեք նաև
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում էր ասել, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը նախատեսված է ազգային անվտանգության հայեցակարգով միայն այն դեպքում, եթե վտանգի տակ դրվի Ռուսաստանի գոյությունը։