Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերանում Ադրբեջանի առաջխաղացման հարցով Զախարովան դիմել է «կողմերին»

Մարտ 24,2022 19:11

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ունեցած ճեպազրույցում մի քանի անգամ փորձել է շրջանցել հարցերն այն մասին, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի առաջխաղացման հարցում:

«Ես կարծում եմ, որ դա պետք է գնահատեն մեր խաղաղապահ ուժերը, որոնք այնտեղ գտնվում են,- ասել է նա:

Ի պատասխան նույնանման հարցին՝ Զախարովան ասել է. «Եթե խոսենք քաղաքական հայտարարության մասին, ես արդեն ասացի, կողմերից որևէ մեկը չպետք է վատթարացնի առանց այդ էլ լարված իրավիճակը: Եթե խոսում ենք տեղում իրավիճակի մասին, դա այնտեղ գտնվող փորձագետների, զինվորականների գործն է»:

Խոսելով Արցախում գազամատակարարման խնդիրների մասին, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է. «Երկու կողմերի հետ շփումներում կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ լուծել տարածաշրջանում գազի մատակարարման հետ կապված խնդիրը: Համապատասխան աշխատանք է տարվում մեր երկրի ԱԳՆ-ի, ՊՆ-ի, Էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» խողովակներով:  Ելնում ենք նրանից, որ չի կարելի խորացնել առանց այն էլ ոչ հեշտ մարդասիրական իրավիճակը, և հասարակ մարդիկ չպետք է տառապեն»:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացի մեկնարկին՝ Զախարովան ասել է, որ շարունակվում են միջկառավարական շփումները:

Զախարովան նաև ասել է, որ փոխվարչապետների գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, «չնայած ոչ այնքան արագ, որքան կուզեինք», ընթանում է տրանսպորտային մայրուղիների նախագծերի փաթեթի համաձայնեցման գործընթացը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031