Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի անվան ազգային քառյակը կընդգրկվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում

Մարտ 24,2022 18:36
kamerayin

Մարտի 24-ին ՀՀ կառավարության նիստում «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ կատարվել է փոփոխություն:

Վերոնշյալ որոշման մեջ փոփոխության կատարումը հիմնավորվում է նրանով, որ ընդգրկվելով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում՝ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ը ձեռք է բերում փորձերի և համերգային գործունեություն իրականացնելու անհամեմատ ավելի բարենպաստ պայմաններ, ընդ որում՝ առանց լրացուցիչ վճարի: Ավելին, «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ի գործունեությունը այս կերպ կընդգրկվի կամերային երաժշտության միասնական քաղաքականության և գովազդատեղեկատվական ընդհանուր արշավի համատեքստ: Այս հանգամանքն ինքնին կխթանի արտաբյուջետային միջոցների աճը:

Նշենք, որ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը չունի սեփական դահլիճ և իր փորձերն իրականացնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տարածքում: «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքակազմը բաղկացած է 6 հոգուց, որից 4-ը՝ ստեղծագործական կազմի անդամներ, 1 տնօրեն և 1 հաշվապահ: Կոմիտասի անվան ազգային քառյակի բնականոն գործունեությանը խոչընդոտում են համերգների կազմակերպման, տոմսային տնտեսության վարման, գովազդատեղեկատվության ապահովման, մշտական փորձասենյակի բացակայության և դահլիճների վարձակալության հետ կապված խնդիրները:

Վերոնշված հարցերը կարգավորելու նպատակով «Կոմիտասի անվան ազգային քառյակ» և ‹‹Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ները համատեղ քննարկել են միավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները և եզրակացրել, որ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ուղղվածությունը լիովին համահունչ է «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ուղղվածությանը, կանոնադրությանը, ինչը Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ին լիարժեք գործունեություն ծավալելու հնարավորություն կտա:

Միաժամանակ միավորումն իր հերթին կնպաստի կամերային ժանրում միասնական քաղաքականությանը, քանի որ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքո արդեն իսկ գործում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը:

Բացի դրանից՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա է ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որն ապահովում է վերջինիս ենթակայությամբ գործող ստեղծագործական 5 կազմակերպությունների համերգային գործունեությունը, կարգավորում է դրանց տոմսային տնտեսությունը, զբաղվում է կազմակերպության գովազդատեղեկատվական գործունեությամբ, որոնց բացակայությունը խոչընդոտում է «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության արդյունավետ գործունեությանը:

Հետևաբար վերոնշյալ փաստարկներով պայմանավորված` «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միացումը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կօգնի կարգավորել տեխնիկական խնդիրները և կնպաստի քառյակի ստեղծագործական, համերգային գործունեության բարելավմանը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031