Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում կանգնեցվել է հուշարձան՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում համայնքից հանուն հայրենիքի զոհված քաջորդիների հիշատակին:
Հուշաքարի բացման արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, զոհված հերոսների հարազատներն ու այլք:
«Խոնարհումս հանուն հայրենիքի ընկած մեր եղբայրների առաջ, իրենց ծնողների առաջ: Մենք մեր գործով պետք է արժանի լինենք նրանց, միասին պետք է կառուցենք հզոր հայրենիք», – իր խոսքում ասել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Կարդացեք նաև
Քահանայի կողմից կատարվել է հուշաքարի օրհնության արարողություն, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողի դիմաց:
Հուշարձանը կանգնեցվել է գործարար Մանվել Ղազարյանի ընտանիքի աջակցությամբ:
Արարատի մարզպետարան