«Ա1+»-ի հետ հարցազրույցում պատմեց Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի հայ բնակչուհի Ժաննա Հովհաննիսյանը։ Նշենք, որ Նիկոլաև քաղաքում թեժ մարտեր են ընթանում։ Օրեր առաջ հարձակում է կատարվել հիվանդանոցի և հյուրանոցի վրա։
Ժաննա Հովհաննիսյանի խոսքով՝ Մարիուպոլում իսկական դժոխք է։ «Մարդիկ երեք շաբաթ է՝ նստած են առանց գազ, առանց լույս, առանց ջուր, առանց հաց։ Ուրախ եմ, որ հիմա հումանիտար միջանցք է բացվել։ Իմ ծանոթների մեջ կան շատ հայեր, որոնք զոհվել են։ Նրանց թվում 2 հայ աղջիկ»,-ասում է Ժաննա Հովհաննիսյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: