«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ «Սլավյանսկի բազար 2022» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի դարձան հայաստանյան պատվիրակների անունները։ Մրցույթը կկայանա Վիտեբսկում՝ հուլիսի 13-18-ը:
Այսպիսով, փոքրերի խմբում Հայաստանը կներկայացնի 12-ամյա Կարինա Սահակյանը, իսկ մեծերի մրցույթում՝ 18-ամյա Մարիա Խանդանյանը:
Հավելենք, որ ժյուրիի կազմում էին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն, օպերային երգիչ Տիգրան Դավթյանը, նույն քոլեջի երաժշտության ամբիոնի վարիչ, միջազգային մրցույթների մրցանակակիր, Սլավյանսկի բազար միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամ Տիգրան Հայորդին, ՀՀ վաստակավոր արտիստ, Մգեռ Արմենիան, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, Սլավյանսկի բազար միջազգային մրցույթի պատվիրակության ղեկավար, պրոֆեսոր, երգիչ Վրեժ Կիրակոսյանը: Ժյուրին նախագահում էր երգչուհի, դասախոս ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ