Ա1+. Այսօր կառավարության դիմաց սևազգեստ մայրերը, որոնց որդիները ծառայության ժամանակ մահացել են, բողոքի ցույց էին իրականացնում։
2010 թվականին սպանված Վալերիկ Մուրադյանի մայրը, որը Արմավիրից հասել է Երևան, ասում է, որ իր տղային մի հոգի չի սպանել, այլ դա եղել է խմբակային սպանություն։
Արթուր Ղազարյանի մայրն էլ ասում է, որ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին իր տղային մահացած բերել են Մուրացանի հոսպիտալ։
Տիգրան Օհանջանյանի մայրն էլ ասում է, որ 2007 թվականին խաղաղ պայմաններոմ սպանել են որդուն և նշում, որ մինչ օրս գործը չի փակվել։
Կարդացեք նաև
«Ճիշտ է՝ գործը դատարան է մտել Արդարացման դատավճիռ եմ ստացել։ Մեղադրանքը դատարանում տապալվել է։ Ում մեղադրել են՝ նրան արդարացրել են, որովհետև սխալ քննություն են արել»,- ասում է Տիգրան Օհանջանյանի մայրը նշելով՝ «Այո, նախկիններն են սպանել մեր որդիներին, նախկիններն են սխալ քննություն արել։ Ներկայիս իշխանությունները նախկինների սխալները հանելով ապացուցում են, որ, այո, իրենք կատարել են գործողություն․․․ ես 15 տարի պայքարում եմ արդարությունը վեր հանելու համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։