2022 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցներից մոտ 30.000 գտնվում են հետախուզման մեջ: Սրանց մեջ մեծ տոկոս են կազմում Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայության կողմից հետախուզման մեջ գտնվողները:
2022 թվականից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, որի համաձայն տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնելիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվելու է հարկադիր կատարողի որոշմամբ տրանսպորտային միջոցի հետախուզման բացակայության հանգամանքը:
Օրենսդրական այս բարեփոխման արդյունքում կօգտվեն հազարավոր այն քաղաքացիները կամ իրավաբանական անձիք, որոնց հանդեպ մեկ այլ անձ ունի ֆինանսական պարտավորություն, սակայն շարունակում է շահագործել իրեն պատկանող բայց դատարանի վճռով հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցը:
Ժամանակ չկորցնելու եւ մինչեւ տեխզննման կայան մոտենալը տրանսպորտային միջոցի նկատմամբ հետախուզման առկայությունը ստուգելու համար հարկավոր է մուտք գործել Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայության պաշտոնական կայք, եւ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄՆԵՐ բաժնում մուտքագրել ավտոմեքենայի համարանիշը, անձնագրի, սոց քարտի կամ նույնականացման քարտի համարը, իսկ եթե իրավաբանական անձ եք, ընկերության ՀՎՀՀ-ն՝ հարկ վճարողի հաշվառման համարը: Կամ զանգահարել թեժ գծի 060 713-435 հեռախոսահամարով:
Կարդացեք նաև
ՀՀ արդարադատության նախարարություն