Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացված ոսկյա զարդերը 10 000 դոլարով վաճառել էր

Մարտ 24,2022 14:34

Մարտի 13-ին Գյումրի քաղաքի մի բնակչից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ժամը 12.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը պոկել, մտել էին տուն և գողացել ոսկյա զարդեր:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Գյումրեցի 38-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին: Նա խոստովանել է, որ բնակարանային գողությունն արել է ինքը, իսկ գողոնը 10 000 դոլարով վաճառել է Երևանի ոսկու շուկաներից մեկում:

38-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031