«Եթե մենք գազի գինը ֆիքսենք ռուբլով՝ դա կլինի մեծ հաջողություն։ Հիմա մենք ունենք խնդիր, երբ մեր արտահանողները ռուբլու ապագա կուրսի նկատմամբ չունենալով վստահություն՝ չափազանց դժկամ են իրենց արտահանումները ռուսական ռուբլով գնանշելու առումով»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ եթե ունենանք գազի ֆիքսված գին ռուբլով, սա հնարավորություն կտա, որ մենք հակադարձ գործարքներով կարողանանք մեր արտահանողներին տալ ռուբլու ֆիքսված ապագա կուրս․ «Օրինակ՝ մենք այսօր ապրանքը արտահանում ենք, վճարումը պետք է ստանանք երկու ամիս հետո, որ արտահանողի բանկը կարողանա արտահանողին ասել՝ երկու ամիս հետո եթե դու ստանաս այսքան ռուբլի, մենք դա կփոխարկենք դրամի այսօր որոշված կուրսով, ինչը արտահանողներին կտա որոշակիություն եւ վստահություն վաղվա օրվա նկատմամբ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ