Խիստ մտահոգվելով Ուկրաինայում շարունակվող վայրագությունների և մարդու իրավունքների ճգնաժամի կապակցությամբ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, և փաստաբաններ նամակով դիմել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, Սենատի մեծամասնության առաջնորդ Չաք Շումերին, փոքրամասնությունների առաջնորդներ Քևին Մքարթիին և Միտչ Մքոնելին։
Նրանք կոչ են արել աջակցել 2016թ․-ի Գլոբալ Մագնիտսկու ակտը վերահաստատելու միջոցով այս և այլ խախտումների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ջանքերին։
Մանրամասները և նամակի բնօրինակը՝ միացած կազմակերպությունների և անհատների ցանկով հասանելի են ԱՅՍՏԵՂ:
ՀՔԱՎ հաղորդակցության թիմ