Կառավարության այսօրվա նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանեց, թե ինչ է նախատեսում պետության՝ լաստանավային փոխադրումների սուբսիդավորումը, որի մասին որոշման նախագիծն այսօր հաստատվեց։
«Դրա շնորհիվ կկարողանանք ապահովել ՀՀ երկաթուղային համակարգի եւ եվրասիական երկաթուղային համակարգի միացումը, եւ այնպես անել, որ հայկական եւ եվրասիական ապրանքները վագոններով երկաթուղային հաղորդակցությամբ կարողանան տեղափոխվել մի երկրից մյուսը։ Սա էականորեն կլավացնի ՀՀ արդյունաբերության մրցունակությունը։ Դեռեւս որոշակի աշխատանք ունենք անելու, որպեսզի ավարտին հասցնենք։ Հույս ունենք մեկ ամսվա ընթացքում կունենանք կանոնավոր երկաթուղային փոխադրումներ»,-ասաց նախարարը։
Դիտարկմանը՝ ՀՀ կառավարությունը երկար ժամանակ է՝ խոսում էր, որ ուզում է լաստանավ ձեռք բերել, Քերոբյանը պատասխանեց՝ լաստանավ ձեռք չենք բերելու․ «Մենք «Հարավկովկասյան երկաթուղիների» եւ «Ռուսական երկաթուղիների» կողմից նշանակված օպերատորին փոխհատուցելու ենք կանոնավոր լաստանավային փոխադրման ընթացքում կատարած իր ծախսերը։ Այնպես ենք անելու, որ ցանկացած բեռ, որը լաստանավով է փոխադրվելու ՌԴ կամ եվրասիական տնտեսական գոտի, այդ թվում՝ Չինաստան, փոխադրման ծախսն ամբողջությամբ փոխհատուցվի»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ