Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՊ․ «Ներքին հանդի մասին մեր եւ ՊՆ հայտարարություններն իրար չեն հակասում, դրանք միմյանց ամրապնդող հայտարարություններ են»

Մարտ 24,2022 13:18

«Մեր փաստահավաք առաքելության այցի արդյունքները որեւէ կերպ չէին հերքում կամ հակասում պաշպանության նախարարության՝ դրան նախորդող եւ հաջորդող տեղեկատվությանը»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական դիրքերի առաջխաղացման մասին ՄԻՊ եւ ՊՆ հայտարարություններին։

«Փաստերի ծանոթացման մեր մեթոդը եղել է բնակիչների հետ հանդիպումները, այսինքն՝ Ներքին Հանդի բնակիչների, վարչական ղեկավարի եւ այլ պաշտոնատար անձանց հետ։ Մենք արձանագրել էինք, որ բնակիչներն ասել էին, որ այդ շարժերը, վրանները նոր են տեսնում։ Նաեւ խնդիր էին բարձրացրել, որ ռիսկեր կան գյուղատեղիից ավելի հեռու տեղակայված հուշակոթողի, եկեղեցու հարակից տարածքը որպես արոտավայր օգտագործելու առումով։ ՊՆ-ն ասել էր, որ այդ դիրքերը նոր են սկսել ակտիվորեն կահավորել եւ օգտագործել։ Այսինքն՝ մեր ասած՝ բնակիչները նոր են տեսել եւ ՊՆ-ի՝ նոր են սկսել ակտիվորեն կահավորել հայտարարությունն իրար չեն հակասում։ Հակառակը՝ միմյանց ամրապնդող հայտարարություններ են»,-ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031