Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չուբայսի հեռանալու պատճառը Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ նախագահ Պուտինի հետ ունեցած անհամաձայնությունն է. Bloomberg

Մարտ 24,2022 12:34

Անատոլի Չուբայսը լքել է Ռուսաստանի նախագահի կայուն զարգացման հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը և հեռացել երկրից: Այդ մասին հայտնել են սկզբում Bloomberg և Reuters գործակալությունները, ավելի ուշ նորությունը հաստատել են Կրեմլից, իսկ ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է նրա լուսանկարը Ստամբուլից:

Ըստ Bloomberg-ի՝ Չուբայսի հեռանալու պատճառը Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ նախագահ Պուտինի հետ ունեցած անհամաձայնությունն է: Գործակալությունը գրում է, որ Չուբայսը Կրեմլի հետ Ուկրաինա ներխուժման պատճառով կապերը խզած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

Ավելի ուշ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքսին» ասել է. «Այո, Չուբայսը սեփական ցանկությամբ հրաժարական է տվել: Իսկ գնացել թե չի գնացել՝ իր անձնական գործն է»:

Ինքը՝ Չուբայսը, իրավիճակը չի մեկնաբանել: Forbes-ի լրագրողներին հաջողվել է հեռախոսով կապ հաստատել նրա հետ: Բայց լսելով հարցը՝ նա չի պատասխանել և անջատել է հեռախոսը: Նա նաև չի արձագանքել Reuters-ի լրագրողի զանգին:

Bloomberg-ը Չուբայսին անվանում է ռուսական մասնավորեցման ճարտարապետ և հիշեցնում է, որ հենց Չուբայսն է Պուտինին իր առաջին պաշտոնը տվել Կրեմլում 1990-ականներին, իսկ հետո ողջունել է նրա մուտքը նախագահի պաշտոնում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031