Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանն արգելափակել է հասանելիությունը Google News-ին

Մարտ 24,2022 11:37

«Ռոսկոմնադզորը» Ռուսաստանում արգելափակել է Google News ծառայությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:

«Ռուսաստանի Գլխավոր դատախազության պահանջի հիման վրա Ռոսկոմնադզորն արգելափակել է հասանելիությունը News.Google ինտերնետային ծառայությանը երկրի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ ծառայությունը հասանելիություն է ապահովում բազմաթիվ հրապարակումների և նյութերի, որոնք «հանրային կարևոր նշանակության թեմաներով ոչ հավաստի տեղեկություն են պարունակում Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության վերաբերյալ»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031