«Հետք». Դեռ երկու ամիս առաջ՝ հունվարի վերջին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։
Պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար, թե որ ընկերությունից են ձեռքբերվել ուղղաթիռները։ Մինչդեռ «Հետք»-ը տեղեկատվություն ուներ, որ այդ ուղղաթիռները ձեռք են բերվել Դավիթ Գալստյանից (առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ), որը պաշտպանության նախարարությանը, ենթադրյալ, անորակ զենքերի մատակարարման համար անցնում է մի քանի քրեական գործերով։
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հետք»-ը հարցում էր ուղարկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով հերքել կամ հաստատել մեր այն տեղեկությունները, որ ուղղաթիռները ձեռք են բերվել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունից, որովհետև մեր աղբյուրները նշել էին հենց այդ ընկերության մասին։
Պաշտպանության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան, որը ստորագրված էր ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի անունով, մերժել է որևէ տեղեկատվություն տալ ձեռքբերված նոր ուղղաթիռների մատակարար ընկերության վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ ընկերության հետ կնքված պայմանագրի դրույթների համաձայն՝ պայմանագրում առկա տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել երրորդ անձի։
Կարդացեք նաև
Մինչդեռ, Պաշտպանության նախարարությունից մենք ոչ թե տվյալներ էինք ուզել պայմանագրի բովանդակության ու դրա մանրամասների վերաբերյալ, այլ խնդրել էինք հերքել կամ հաստատել, որ այն ձեռք է բերվել վերոնշյալ անձին պատկանող ընկերությունից։
Արմեն ՄԻՐԶՈՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: