Ինչո՞ւ չպայթեցվեց Մատաղիսի ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարը, երբ արդեն պարզ էր, որ այն մեզ չի մնալու:
Նույն հարցը կարելի է ձևակերպել 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարական կետի մասով, որը ոչ թե պայթեցվեց, այլ նվիրվեց Աղդամի շրջանի հետ միասին, ըստ էության:
Արցախի առաջին պատերազմից հետո՝ 1990-ականներին կառուցված ռազմական այս կառույցի չափերը զարմացրել էր ադրբեջանցիներին: Այն բաղկացած էր մի քանի հարկից, բավականին մեծ թունելներից, որտեղ հայ զինվորները պատերազմական գործողությունների ժամանակ կարող էին պատսպարվել:
Այս բունկերի գոյությունը ևս ադրբեջանցիներին ստիպել էր մտածել, որ հայկական կողմը պատրաստվել է պատերազմի, թեպետ միշտ խաղաղության տեսանկյունից է հանդես եկել: Ավելի ճիշտ՝ խաղաղություն պարտադրողի:
Կարդացեք նաև
Թե ինչու հայկական կողմը ստեղծված իրավիճակից ելնելով, չոչնչացրեց Մատաղիսի ջրամբարը, 3 ՊՇ-ի բունկերը, կարելի է միայն ենթադրություններ անել:
Իհարկե, շատ ավելի լավ կլինի, երբ սեփական ուժերով կարողանաս սեփական ռազմավարական օբյեկտների գրագետ պաշտպանության կազմակերպես, ոչ թե ստիպված լինես ոչնչացնել:
Բայց երբ առաջինը չես արել, գոնե պետք է առաջնորդվես՝ ոչ ինձ, ոչ քեզ սկզբունքով:
Չնայած Փաշինյանի իշխանության օրոք խնայվել են անգամ Ադրբեջանի՝ Գյանջայի ռազմավարական օբյեկտները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։