Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տանում են կործանման ճանապարհով. էլ ի՞նչ պետք է անեն, որ հասարակությունը դա գիտակցի». «Փաստ»

Մարտ 24,2022 10:04

Իշխանությունների քաղաքական դիրքորոշումը պատկերացնելով՝ զարմանալի ոչինչ չկա, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ելնում են պետության շահերի պաշտպանության դիրքերից, անխտիր մերժվում են։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրերս տապալվեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ԱԺ օրակարգ ներառված «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» հայտարարության նախագիծը, ինչի կապակցությամբ ընդդիմադիր խմբակցությունները հատուկ հայտարարությամբ և կոչով հանդես եկան՝ արձանագրելով, որ ազգային ու պետական շահերից բխող որևէ քայլ այս իշխանությունից ակնկալելն ուղղակի միամտություն է: Բայց մյուս կողմից էլ՝ հստակ է, որ Հայաստանի խնդիրն իրականում նույնիսկ օրենքները, օրենսդրական նախագծերը կամ դրանց փոփոխությունները չեն, որքան էլ դրանք կարևոր լինեն: Ժամանակը ցույց տվեց, որ մեր պետության խնդիրը Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ կենտրոնացած անձնիշխանության համակարգն է։

Ավելի կոնկրետ՝ այդ իշխանության քաղաքական ամբարտավանությունը, որը կարող ենք խորհրդանշական կերպով ամփոփել Փաշինյանի հայտարարության շրջանակներում. «Ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»։ Դրա արդյունքում է, որ Փաշինյանը զրոյացրեց բանակցային ողջ գործընթացը, հասցրեց պատերազմի, երկիրը խայտառակ կապիտուլյացիայի առաջ կանգնեցրեց: Բայց դա այսօր ևս շարունակական բնույթ է կրում: Նրանք հիմա ադրեն շատ ուղիղ հայտարարում են Արցախից փաստացի հրաժարվելու մասին՝ գերադասելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները: Սակայն ամենացալին այն է, որ իշխանությունների այս ամբարտավանությունը՝ «ինչ ուզում ենք, այնպես էլ անում ենք»-ի համատեքստում, հասարակական որոշակի շրջանակների աջակցությունն է ստանում։

Փակ շղթա է. նշյալի արդյունքում ունեցանք հունիսի 20, իսկ հունիսի 20-ը գործող իշխանության համար դարձավ ամբարտավանության նոր դոզայի հիմք: Հասկանում ենք՝ հանրային որոշակի շրջանակների այսպիսի անտրամաբանական վերաբերմունքը տարիներ շարունակ քաղաքացիներին մանիպուլացնելու և ստերով կերակրելու արդյունք է, որ ոչ քիչ թվով մարդիկ նույնիսկ հիմա չեն ցանկանում ընդունել ակնհայտ իրողությունները։ Ցավոք, չափազանց ուժեղ են եղել որոշակի կենտրոններից համակարգված ուղեղալվացման աշխատանքները: Ու երևի թե դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մեր հասարակության այդ հատվածն էլ, ի վերջո, պարզ ու հստակ գիտակցի, որ այս իշխանությունները Հայաստանի գլխավոր մարտահրավերն են, քանի որ երկիրն ուղղակիորեն տանում են կործանման ճանապարհով։ Նրանք ամեն ինչ անում են, որ մեր հասարակությունը դա գիտակցի, ընկալի: Մնում է հասկանալ՝ էլ ի՞նչ պիտի անեն, որ այդ գիտակցումը վերջապես հասու լինի բոլորին…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031