Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House-ն Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարումը

Մարտ 24,2022 09:25

«Ամերիկայի ձայն». Freedom House-ը թվիթերյան գրառման միջոցով կոչ է արել Ադրբեջանին կանխել մարդասիրական ճգնաժամը և վերականգնել Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարումը: Իրավապաշտպան կազմակերպության գրառման մեջ ասված է.
«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ովքեր շաբաթներ շարունակ գոյատևում են սառը ջերմաստիճանի ներքո առանց ջերմության կամ տաք ջրի»:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին այս նույն խնդրին անդրադարձել է նաև Եվրամիությունը: Դաշինքի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Եվրամիությունն անհանգստացած է Ստեփանակերտ/Խանքենդիում գազամատակարարման նոր խափանման մասին հաղորդումներով:

Մարտի 8-ին մատակարարման առաջին ընդհատումից հետո ԵՄ-ն խրախուսեց Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունն այս հարցում, ինչը հանգեցրեց վերանորոգման աշխատանքներին և մարտի 19-ին գազամատակարարման վերականգնմանը:

Անհրաժեշտ է շտապ ապահովել գազամատակարարման անհապաղ վերականգնումը տեղի բնակչության համար, ովքեր տուժել են դրանից, մասնավորապես եղանակային վատ պայմանների համատեքստում, և ԵՄ-ն կոչ է անում վերահսկողություն ունեցող իշխանություններին թույլ տալ, որ դա իրականացվի:

Եվրամիությունը ուշադիր հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին և կշարունակի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար»:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031