Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան․ «Հայ սպառողը պարենի դեֆիցիտ չի ունենալու, բայց ստիպված է լինելու շատ վճարել պարենի համար»․ «Փաստ»

Մարտ 24,2022 09:00

Օրեր առաջ խանութներում սկսված խուճապային գնումների «բումը», կարծես, անցավ, այլևս մարդիկ ամիսների պաշար չեն հավաքում: Փոխարենը լուրջ գնաճ է արձանագրվում ամենօրյա ռեժիմով, որը սրընթաց դատարկում է մեր քաղաքացիների «գրպանները»: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ հայ սպառողը պարենի դեֆիցիտ չի ունենալու, բայց ստիպված է լինելու շատ վճարել պարենի համար, քանի որ համաշխարհային շուկայում գները շարունակելու են բարձրանալ:

Տնտեսագետի համոզմամբ, այս տարի մենք պարենի երկնիշ գնաճ ենք ունենալու, ինչի հիմքերն արդեն կան: «Հունվար-փետրվարին 6,5 տոկոս գնաճ է արձանագրվել, իսկ պարենային ապրանքների գները 11,8 տոկոսով են աճել: Անցած տարի առկա գնաճային իրավիճակը փոխանցվել է նաև այս տարվան, ինչին գումարվեց նաև ռուս-ուկրաինական հակամարտության գործոնը, ինչը համաշխարհային շուկայում պարենի գների աճին է հանգեցնելու»,-ասում է Պարսյանը՝ ընդգծելով, որ մենք մեծ կախվածություն ունենք ներկրումից, իսկ դրամի արժեզրկումն իր հերթին հանգեցնում է ներկրվող ապրանքների թանկացմանը:

Հայաստանում գրեթե միշտ, հիմա՝ առավել ևս, դրամի արժեզրկման դեպքում միանգամից գնաճ է արձանագրվում, բայց երբ դրամն արժևորվում է, գնանկում այդպես էլ չի լինում: Պարսյանը որպես առաջին պատճառ նշում է, որ ներկրողները մտահոգություն ունեն, թե դոլարի փոխարժեքը էլի կտրուկ կարող է բարձրանալ. «Երկրորդ՝ իրենց համար ֆինանսական բարձիկներ են ստեղծում, որ նման տատանումներից զերծ պահեն իրենց: Մյուս հանգամանքը, ինչի պատճառով գնանկում չենք տեսնում, մեր շուկային բնորոշ մենաշնորհներն են, նրանց քաղաքականությունը: Ներկրող խոշոր տնտեսվարողները շուկայում գին են թելադրում, մրցակցություն չկա, որը կստիպի նրանց գին իջեցնել»,- ասում է տնտեսագետը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031