Օրերս Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիեւի եւ ՌԴ ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Կիմի հանդիպումը (լուսանկարում)՝ ռուսաստանցի պաշտոնյան պատասխանատու է իր երկրի խաղաղապահ գործունեության համար: Այդ հանդիպումը առիթ դարձավ Բաքվի պաշտոնական տեսակետն արտահայտող լրատվամիջոցներից մեկի հրապարակման, որն, ի դեպ, լույս է սփռում նաեւ գեներալների կողմից քննարկվող հիմնական հարցերից մեկի վրա: Այդ հրապարակումից, կարծում եմ, պարզ է դառնում, որ գլխավոր թեմաներից մեկը Արցախում գազի մատակարարման խնդիրն էր: Եվ ահա քարոզչամիջոցը հնչեցնում է Բաքվի մոտեցումն այդ հարցին: Քանի Ղարաբաղում կան «անօրինական զինված կազմավորումներ», քանի հայկական կողմից հնչում են «վրեժի կոչեր» եւ հավաստիացումներ, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, ոչ մի գազ էլ չի լինի (չակերտներում նշված բառերը մեջբերումներ են): Իսկ վերջում ուղիղ սպառնալիք է հնչում հարցը լուծել, ավելի ճիշտ կլինի ասել՝ շարունակել լուծել ռազմական ճանապարհով:
Այս տեքստից կարելի է մի պարզ եզրակացություն անել. արցախցիներին առանց գազի թողնելը ինչ-որ «վթարի» կամ «տեխնիկական խափանումների» խնդիր չէ՝ դա քաղաքական ճնշում, շանտաժ իրականացնելու գործիք է: Ադրբեջանն, ըստ ամենայնի, այդքան կարծր եւ անզիջում դիրքորոշում չէր դրսեւորի, եթե Ռուսաստանի վիճակն ավելի բարվոք լիներ, որովհետեւ գազի հետ կապված քայլերն ուղղված են ոչ միայն հայերի, այլեւ, վերջին հաշվով, ռուս խաղաղապահների եւ նրանց առաքելության դեմ: Բայց մեր բարեկամ պետության վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ, որովհետեւ ՌԴ նախագահը երկիրը ներքաշել է անհեռանկարային եւ բոլոր առումներով հյուծող պատերազմի մեջ: Այնպես որ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում ուժեղանալու են, իսկ Ռուսաստանինը՝ թուլանալու:
Եթե չփորձենք ցանկալին իրականի տեղ դնել, ապա պիտի արձանագրենք, որ ա/ Ադրբեջանից դրական ազդակներ չեն գալիս եւ բ/ խաղաղության դարաշրջանը դեռեւս չի սկսվել: Իմ տպավորությամբ, մեր արտաքին քաղաքականության պատասխանատուներն այնքան են կրկնել հակառակը քարոզող, բայց, ցավոք, իրականությանը չհամապատասխանող թեզերը, որ իրենք իրենց համոզեցին, թե վաղը կամ մյուս օրը խաղաղության պայմանագիր է կնքվելու, իսկ զուգահեռաբար՝ Արցախը ստանալու է անվտանգության երաշխիքներ կարգավիճակի տեսքով: Իհարկե, հենց դրան, կարծում եմ, պետք է ձգտել, բայց առայժմ նման հեռանկար չի երեւում: Իշխանությունը, փոխանակ բոլոր տեսակի քննադատություններին պատասխանի պատմական էքսկուրսներով՝ թե ինչ են արել ՀՀԿ-ականները 10 տարի առաջ կամ դաշնակցականները՝ 100 տարի առաջ, պետք է հստակ ձեւակերպի մեր պետության նպատակներն այս հարցում եւ այդ նպատակներին հասնելու գործիքները: Մասնավորապես, իրենց կողմից հիշատակվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն, ինձ թվում է, այլեւս չաշխատող գործիք է:
…Դատելով Բաքվի վերջին գործողություններից եւ պաշտոնական հռետորաբանությանից, թույլ տվեք ասել, որ Հրանտ Բագրատյանի կանխատեսումներն այնքան էլ ֆանտաստիկ չեն:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարոն Աբրահամյան, քանի որ Ֆեյսբուքում ձեր հրապարկային գրառումների մեկնաբանությունները հետևողների համար փակ են հետևաբար հարցս տամ այստեղ:
Ինչու չի կաող գազի կտրելը և հայկական զինված ուժերի դուրս բերումը ուղղորդված լինի հենց Ռուսաստանի կողմից, չէ, որ և պատերազմի ժամանակ և դրանից հետո էլ Ռուսաստանի դիրքորոշումը մաքսիմալ համընկնում է Ադրբեջանի շահերի հետ: Ռուս խաղապահներըի վերջո առանց հայկական զինվծ ուժերի էլ կարող են այնտեղ տեղակայվել թուրք զինվորականների հետ միասին ինչպես անում են Աղդամում:
Ձեր դիքորոշումը, եթե ճիշտ եմ հասկացել այն է, որ պետք չէ լինել չհիմնավորված պահանջատեր դա միայն կբերի մեր վրա հարձակում, հիմա, երբ այժմյան իշխանությունը պարտությունից հետո պահանջատիրության նշույլ անգամ չի դրսեվորում արդյոք դա չի նշանակում, որ թշնամին կճնշի և կհարձակվի նույնիսկ առանց մեր կողմից որևէ պահանջատիրության, չէ, որ նա կարող է ուղակի սկսել իր քայլերը այն պահին, երբ իր առավելությունը հաշվարկներով գերակա լինի առանց հաշվի առնելով մեր պահանջատիրությանը:
Ռուսաստանի մասին չեմ կարող ասել, գլուխը խառն է: Իսկ մեր իշխանությունն, անշուշտ, պետք է լինի պահանջատեր՝ արցախցիների տարրական իրավունքները պաշտպանելու համար
՛ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն, ինձ թվում է, այլեւս չաշխատող գործիք է՛
Ամեն օգտակար միջոցի մինչեւ վերջին կաթիլը պետք է օգտագործել: Բացատրեմ իմ ՛խորամանկ՛ միտքը: Քանի որ այդ խմբի ներկայացուցիչները թեկուզ արտաքնապես իրենց ներկայացնում են որպես անկողմնակալ քաղաքակիրթ սկզբունքային պետություններ, պետք է հենց դրա վրա էլ շեշտը դնել՝ մենք նեկայանանք այդ խմբում ոչ թե լոկալ ժողովրդի խնդրի կողմ, այլ ներկայացնենք գլոբալ խնդրի լուծում, որը ունիվերսալ է եւ կլուծի աշխարհի նման խնդիրներ ունեցող ժողովուրդների խնդիրները: Այդ սկզբունքները, որոնք կլուծեն մեր խնդիրներն այդ թվում, մենք կներկայացնենք եւ մեր այսօրվա բարեկամներին, եւ այսօրվա թշնամիներին: Որպես օրինակ, ասենք, եթե x երկրում ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները, անկախ այն բանից, թե դա մեզ համար օգուտ բերող թե վնաս բերող պետություն է, մենք ամբողջ աշխարհով մեկ պահանջում ենք այդ երկրի հանդեպ կիրառել ամենադաժան սանկցիաները, միաժամանակ ամենաարդյունավետ կերպով աշխարհով մեկ օգնելով այդ պետությանը արագ փոխհատուցել քաղաքացիների վնասված իրավունքները եւ դառնալ քաղաքակիրթ պետություն: Հարցն այն է, որ մենք պետք է լինենք մաքսիմալ ՛գլխացավանք՛ իրենց քաղաքակիրթ հռչակող պետությունների նկատմամբ, որ իրենց խոսքերն իրենց գործերի հետ բռնի: Բայց ամենակարեւորը՝ մենք պետք է հազար անգամ ավելի սկզբունքային լինենք մենք մեր հանդեպ, մենք մեր մեջ պետք է խախտողների հանդեպ դաժան սանկցիաներ կիրառենք եւ նոր միայն դրանից հետո ուրիշներից պահանջենք:
Ա Մեր Նոր աշխարհակարգում ժողովրդավարությանը պետք է փոխարինի քաղաքացիավարությունը, իշխանությունը պետք է պատկանի ոչ թե ժողովրդին, այլ քաղաքացիներին, անցած ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն ունի քաղաքականապես անչափահաս մարդկանց հոծ զանգված, որոնց կոպիտ անվանում են օխլոս, իրականում նորակոչիկը չի մեղավոր, որ կրակել չգիտի ինչպես հմուտ զինվորը, այլ նորակոչիկին ծառայության չկանչող ու չկրթող ու չդաստիարակող պետական ծառայողն է մեղավոր, ուրեմն՝ մեր օխլոսն էլ է ժողովրդի մաս կազմում եւ նախորդ եւ հիմիկվա պետական ծառայողներն են մեղավոր, որ օխլոսից քաղաքացի չեն դաստիարակում, մեզ պետք են քաղաքականապես անչափահաս օխլոսին դաստիարակող ու կրթող քաղաքացիական գեներալներ ու սպաներ, որոնք կսովորեցնեն օխլոսին սեփական քաղաքացիական իրավունքները պաշտպանելու, կգլխավորեն քաղաքացիական կանոնավոր բանակը եւ է՛լ ավելի արդյունավետ պաշտպանելու ոչ միայն առանձին անհատ քաղաքացիների եւ, հատկապես, օխլոսի իրավունքներն, այլեւ հանդես գան մի ճակատով իրենց հարեւան եւ ոչ հարեւան ժողովուրդների օխլոսների ու քաղաքացիների իրավունքները պաշտպանելու:
Բ Օխլոսը՝ անչափահաս նորակոչիկ քաղաքացին է, միջնակարգ կրթությամբ քաղաքացին՝ դա քաղաքացիության թեկնածուն է, իսկ պրոֆեսիոնալ կրթության քաղաքացին՝ լիիրավ քաղաքացին է եւ միայն լիիրավ քաղաքացին իրավունք ունի ծառայելու պետությանը, այսինքն՝ ազգին, միայն լիիրավ պրոֆեսիոնալ քաղաքացին կարող է դաստիարակել ու կրթել նորակոչիկին եւ քաղաքացիության թեկնածուին:
Գ Հին աշխարհակարգերը եւ դրանց հաջորդները չարագործների ջունգլիական պրիմիտիվ օրենքների վրա են հիմնված՝ ասենք, ձկնորսը սկզբից կերակրում է ձկներին՝ ձկներն էլ էշացած չեն հասկանում՝ երկնքից ձկների աստվա՞ծն է նրանց կերակուր ուղարկում, միգուցե իրենք ընտրյա՞լ են, հետո հենց այդ խայծն ուտում են, հայտնվում են իրենց ՝աստծո՝ դատաստանի առաջ, միայն օխլոս ձկներն են այդքան միամիտ, դրա համար պրոֆեսիոնալ քաղաքացի դառնալ, ինչպես ցանկացած մասնագիտություն, ծանր, բայց միաժամանակ հաղթանակի հաճելի ակնկալիքով եւ արժանապատիվ գործ է, իսկ չարագործությանը կարելի արդյունավետ հակազդել եւ հաղթել միայն արարչագործությամբ: Շարունակելի.. 🙂