Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձանից էլ են բողոքում»․ Գնել Սանոսյանն առաջարկ ունի Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչներին

Մարտ 23,2022 23:50

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մոտ հազար բնակիչներ այսօր փակել են Սեւան-Դիլիջան մայրուղին՝ բողոքելով համայնքների խոշորացման դեմ։ Այս առիթով այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ իրավիճակից տեղյակ է․ «Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչներին խնդրում եմ բացել ճանապարհը, գնալ իրենց աշխատանքին։ Երբ առավոտ իմացանք մտադրության մասին, առաջարկել ենք իրենց, որ սա ճանապարհին քննարկելու բան չէ, ուստի առաջարկել ենք աշխատանքային խումբ ստեղծել։ Կուզեն՝ մենք կգնանք գյուղ, կուզեն՝ Երեւանում կամ մարզպետարանում ցանկացած տեղ կարող ենք հանդիպել ու քննարկել»։

Սանոսյանը բացատրեց, թե որն է բնակիչների դժգոհությունը․ «Ինձանից էլ են բողոքում։ Ասում են՝ երբ ես  մարզպետ էի, իրենք պետք է միայն Սեմյոնովկային միանային, իսկ երբ դարձա նախարար՝ իրենց միացնում են Սեւանին․․․սա իմ անձով չի պայմանավորված, ոչ էլ պաշտոնով։ Խոշորացման գործընթաց է»։ Նախարարի խոսքով՝ խտրական վերաբերմունք չկա, պարզապես համայնքների ավելի խոշոր միավորումներ ստեղծելու տարբերակն են ընտրել․ «Փորձը ցույց է տալիս, որ խոշոր միավորներն են իրենց արդարացնում։ Ծովագյուղի բնակիչների մտահոգությունը, թե իրենց համար ծախսվելիք գումարները ծախսվելու են Սեւանում, այդպես չէ։ Հակառակը, խոշորացման արդյունքում գումարներն ավելանալու են։ Համայնքը չի տուժելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031