Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստոլտենբերգը նախազգուշացրել է Ռուսաստանին «անպատասխանատու միջուկային հռետորաբանության» մասին. «Ամերիկայի ձայն»

Մարտ 23,2022 23:44

«Ամերիկայի ձայն».

ՆԱՏՕ-ի ղեկավարն ընդգծել է, որ դաշինքը դաշնակիցներին կպաշտպանի «ցանկացած պահին ցանկացած սպառնալիքից»

Հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ն, ամենայն հավանականությամբ, կորոշի ռազմական ուժեր ստեղծել իր արևելյան թևում՝ «ցամաքում, օդում և ծովում»:

Այս մասին գագաթնաժողովի նախօրեին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ն զգալիորեն մեծացրել է իր ներկայությունը դաշինքի արևելյան սահմանին՝ մոտ 40,000 զինվոր տեղակայելով Բալթիկից մինչև Սև ծովեր, և պատրաստվում է չորս նոր մարտական ստորաբաժանումներ տեղակայել Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում:

2014 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Ղրիմի բռնակցումից հետո դաշինքը մոտ 5000 զինվորական է տեղակայել Բալթյան երկրներում և Լեհաստանում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ելույթ ունենալով մամլո ասուլիսին, նախազգուշացրել է Ռուսաստանին Ուկրաինայում միջուկային, կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառումից։

«Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային այս վտանգավոր անպատասխանատու հռետորաբանությունը… Ռուսաստանը պետք է հասկանա, որ երբեք չի կարող հաղթել միջուկային պատերազմում», – ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ Ռուսաստանի կողմից կենսաբանական կամ քիմիական զենքի ցանկացած օգտագործում «հեռահար հետևանքներ» կունենա, և որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից ցանկացած պահին»:

ՆԱՏՕ-ի առաջնորդները պետք է նաև համաձայնության գան Կիևին լրացուցիչ օգնության հարցում, ներառյալ սարքավորումների մատակարարումները, որոնք կօգնեն Ուկրաինային պաշտպանվել քիմիական, կենսաբանական և միջուկային սպառնալիքներից, ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի ղեկավարը Չինաստանին կոչ է արել դատապարտել Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը և Մոսկվային «նյութական աջակցություն» չտրամադրել։

Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յուչենգը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները դառնում են «ավելի ու ավելի աղաղակող»: Ի պատասխան՝ Ստոլտենբերգը լրագրողներին ասել է, որ «ՆԱՏՕ-ն հատկապես անհանգստացած է, որ Չինաստանն այժմ առաջին անգամ կասկածի տակ է դնում անվտանգության որոշ հիմնական սկզբունքները, այդ թվում՝ Եվրոպայի յուրաքանչյուր երկրի իրավունքը՝ իր ուղին ընտրելու համար»։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին կմասնակցի նախագահ Բայդենը, տեղի կունենա հինգշաբթի օրը Բրյուսելում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031