Լրահոս
Օրվա լրահոսը

Խոակին Կապառոս. «Ամենակարեւորն այն է, որ Մխիթարյանի բացակայությամբ թիմը շարունակի աճ գրանցել եւ շարունակի իր խաղային որակներով առաջադիմել»

Մարտ 23,2022 22:22

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վաղը Չերնոգորիայի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում ասաց, որ Չերնոգորիայի եւ Նորվեգիայի հավաքականներն ընտրվել են հաշվի առնելով Ազգերի լիգայում Հայաստանի մրցակիցների հետ նմանությունը: «Երբ մենք այս երկու խաղերն ընտրեցինք, հաշվի առանք այն, որ այս հավաքականներն իրենց խաղաոճով շատ նման են մեր ապագա մրցակիցներին, որոնց հետ կհանդիպենք հունիսին: Մենք պիտի կարողանանք մրցակցել այդպիսի թիմերի հետ, որոնք առաջին հերթին աչքի են ընկնում ֆիզիկական բարձր պատրաստվածությամբ: Այդ թիմերի գրեթե բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս ուժեղագույն առաջնություններում:

Այս երկու ընկերական հանդիպումներում մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել: Նաեւ ցանկություն ունենք տեսնելու նոր տղաների: Իսպանացի մասնագետը նաեւ Հենրիխ Մխիթարյանի կատարած դերն արժանի գնահատեց ազգային հավաքականում: Ու նաեւ նշեց, որ արդեն փորձ ունեն առանց Մխիթարյանի հանդիպումներ անցկացնելու: «Այս պարագայում ամենակարեւորն այն է, որպեսզի թիմը շարունակի աճ գրանցել եւ շարունակի իր խաղային որակներով առաջադիմել»,- ասաց գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031