Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆան Յունը նշելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ աջակցության և փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել

Մարտ 23,2022 23:03

Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Մարտի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը նախ ցավակցություն հայտնեց չինական օդանավի վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։

ՀՀ ոստիկանության պետը բարձր գնահատեց երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջև 2015 թ. Պեկինում ստորագրված «Հանցագործությունների կանխարգելման և խափանման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա:

Ոստիկանության պետը մատնանշեց, որ արդյունավետ համագործակցություն է իրականացվում նաև երկու երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջոցով, հատկապես հետախուզվողների հայտնաբերման, կիբերհանցավորության, տնտեսական հանցագործությունների և այլ ուղղություններով:

Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնելով այցի համար՝ պատրաստակամություն հայտնեց շարունակել արդյունավետ համագործակցությունը:

Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորեց հայ-չինական 30-ամյա բարեկամական հարաբերությունները, ինչի շնորհիվ երկու երկրների միջև կա արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև իրավապահ։

Ֆան Յունը նշելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ աջակցության և փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնեց։

Հանդիպման ընթացքում ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը։

Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր ևս։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031