Լրահոս
Օրվա լրահոսը

Bloomberg գործակալությունը հայտնել է, որ Անատոլի Չուբայսը հեռացել է Ռուսաստանից. «Ամերիկայի ձայն».

Մարտ 23,2022 21:21

«Ամերիկայի ձայն». Նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից Չուբայսի հրաժարականի մասին հայտնում է նաեւ պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրի։

Եթե հրաժարականը հաստատվի, ապա Չուբայսը կդառնա ամենաբարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյան, ով հրաժարական է տվել ուկրաինական պատերազմի պատճառով։

Forbes ամսագրին հաջողվել է զանգահարել Չուբայսին, բայց նա, լսելով իր հեռացման մասին հարցը, անջատել է հեռախոսը:

«Կոմմերսանտ» թերթի վկայությամբ, Չուբայսը իր կնոջ հետ գտնվում է Ստամբուլում: Դրա մասին են վկայում նաև ռուսակակն այլ լրատվամիջոց РБК-ի աղբյուրները:

Մարտի 19-ին Ռուսաստանում արգելված Facebook սոցիալական ցանցի իր էջում Անատոլի Չուբայսը նախկին վարչապետ Եգոր Գայդարի հիշատակին նվիրված գրառման մեջ գրել է. «Ռուսաստանի ապագայի մասին մեր քննարկումներում ես միշտ չէ, որ համաձայն էի նրա հետ։ Բայց թվում է, որ Գայդարը ինձանից լավ էր հասկանում ռազմավարական ռիսկերը, և ես սխալվեցի»: Շատերն այս գրառումը կապել են պատերազմի հացում իր անհամաձայնության հետ:

66-ամյա Չուբայսը եղել է առաջին փոխվարչապետը, ֆինանսների նախարարը և նախագահ Բորիս Ելցինի օրոք նախագահի վարչակազմի ղեկավարը: Նա 1990-ականների սկզբին ռուսական ձեռնարկությունների սեփականաշնորհման առանցքային դեմքերից և գաղափարախոսներից էր։

Բորիս Ելցինի վարչակազմի նախկին ղեկավար Վալենտին Յումաշևը պնդում է, որ 1997 թվականին Չուբայսի մոտ միտք է ծագել Վլադիմիր Պուտինին աշխատանքի տեղավորել վարչակազմում, որից հետո Սանկտ Պետերբուրգից Պուտինը տեղափոխվել է Մոսկվա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031