Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով արդարացված մեղադրյալը պահանջում է 333 մլն դրամի չափով փոխհատուցում. «Փաստինֆո»

Մարտ 23,2022 21:03

Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով արդարացված Զավեն Գրիգորյանը, որը Վայոց ձորի նախկին քպական մարզպետի օգնականի եղբայրն է, պահանջում է քրեական հետապնդում իրականացնել իր դեմ ցուցմունք տված զինվորականների նկատմամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախաքննական մարմնի որոշմամբ՝ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի նկատմամբ 2021թ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման՝ հանցակազմի բացակայության հիմքով, թեեւ դեպքի վայրում Արա Մխիթարյանի հետ գտնված ընկերները, պատմել էին, որ Գրիգորյանը եղել է դեպքի վայրում։

Փաստաբան Լևոն Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Զավեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացվելու հետ միաժամանակ որոշել են նաև քրեական հետապնդում չիրականացնել զինվորականների նկատմամբ՝ սուտ մատնության հատկանիշներով, ինչը բողոքարկվել է դատախազին, ապա՝ դատարան։ Այժմ բողոքը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի վարույթում։ Լևոն Սահակյանն ընդգծում է՝ սուտ մատնություն կատարած անձինք պետք է պատասխանատվություն կրեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031