Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իտալացի պատգամավորներ. «Պարտավոր էինք քվեարկել մշակութային ժառանգության վերաբերյալ բանաձևի օգտին, մենք չէինք կարող անտարբեր մնալ»

Մարտ 23,2022 20:44

«Պարտավոր էինք աջակցել մարտի 10-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձեւին. անտարբեր մնալը կլիներ «անընդունելի պատասխանատվություն կիսում», այս կարծիքին են իտալացի պատգամավորներ, 5 աստղ շարժման ներկայացուցիչ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և Լեգա կուսակցության անդամ Սուսաննա Չեկարդին, որոնք ինչպես և մեր երկրի շատ այլ ներկայացուցիչներ, պաշտպանել են բանաձևը։

«Վերջին օրերին մենք բոլորս խորապես ազդված ենք Ուկրաինայի դեմ Պուտինի ձեռնարկած բարբարոսական ներխուժումից, և նրա կողմից առաջ քաշած անընդունելի հիմնավորումներից։ Պուտինը փորձեց կեղծել անցյալը՝ պատմությունը շեղելով իր քարոզչության կարիքներին՝ թույլ չտալու ինքնիշխան երկրին ազատորեն ընտրել իր ապագան: Նմանատիպ իրավիճակ է նաև Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանի իշխանությունները փորձում են բռնի ուժով արմատախիլ անել բնիկ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը օկուպացված տարածքներում»,- ասել է Կաստալդոն։

«Հուշարձաններ, միջնադարյան վանքեր, եկեղեցիներ, դամբարաններ. հարգանք չկա ոչ ողջերի ոչ մեռածների նկատմամբ: Անցյալը ջնջելով՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են արդարացնել տարածաշրջանի համար իրենց մտահղացած ապագան, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Եվրախորհրդարանը պետք է հստակ լինի և խնդրի Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերջ դնել այս բարբարոսական վանդալիզմին և սկսել կառուցողական և ներառական երկխոսություն տարածաշրջանում»,- հավելել է 5 աստղի ներկայացուցիչը։

«Ավելին, մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորում ենք կազմակերպել իր առաքելությունը՝ աջակցելով նրանց ջանքերին, և նաև որդեգրել խիստ դիրքորոշում ընդունելով Բաքվի նկատմամբ՝ այդ առաքելությանը խոչընդոտելու համար։ Պատմությունը չի կարող վերաշարադրվել էքսպանսիոնիստական նկրտումներն արդարացնելու համար: «Պարտավոր էինք աջակցել այս բանաձևին, որն ընդունվել է ճնշող մեծամասնությամբ, և մեծ կարևորություն ունի»,- եզրափակել է Կաստալդոն։

Ըստ Չեկարդիի՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետություն) պատերազմը ցնցել է հայ բնակչությանը, «սակայն անգամ հրադադարից տասնչորս ամիս անց այն իր հետ տանում է ծանր ժառանգություն»։ «Հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասը միտումնավոր ռմբակոծությունների, վերափոխման կամ եկեղեցիների, թանգարանների և գերեզմանատների վրա հասցված այլ վերքերի պատճառով վտանգվում է ջնջել մի ողջ ժողովրդի դարավոր հիշողությունը, որը շատ է տառապել իր պատմության ընթացքում», – բացատրում է Եվրախորհրդարանի պատգամավորը, ըստ որի՝ «մենք չենք կարող և չպետք է ընդունենք այս մասշտաբի մշակութային ցեղասպանությունը, այն հարգանքի պատճառով, որը մենք պարտական ենք հայերին, և որովհետև խաղաղությունը կառուցվում է ամենից առաջ համատեղ ուղի անցնելով, որի միջոցով ճանաչվում է հատկապես հաղթվածների ունեցած ժառանգության պատկանելությունը»:

«Հայկական մշակույթն արդեն տեսել է անցյալ տարիներին իր պատմության հատվածների համակարգված ջնջումը, ինչպես 2005 թվականին, երբ Նախիջևանի Ջուղայի գերեզմանատունը պնևմատիկ մուրճով ավերվեց. միջնադարում տուֆի վրա նրբորեն փորագրված հազարավոր խաչքարեր մեկընդմիշտ վերացվեցին»,- ասել է Լեգայի պատգամավորը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավոր է, ինչպես նշված է մեր ընդունած բանաձևում, այցելել տարածաշրջան, գույքագրել և պահպանել ժառանգությունը: Անտարբերությունը անընդունելի համատեղ մեղսակցություն է»,- ասել է Չեկարդին։

“Agenzia Nova”

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031