Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապան իմ գնալ-գալը Կապանի ճանշինի վրա 5 միլիոն դրամ «արժեցավ»․ Գնել Սանոսյան

Մարտ 23,2022 20:33

Ցավոք, կան նաեւ ոչ բարեխիղճ աշխատող ճանապարհաշինարարական կազմակերպություններ․ 4-5 ընկերության մասին է խոսքը եւ հունվար-փետրվար ամիսներին որոշ ճանապարհաշինարարներ վատ աշխատանքի համար արդեն տուգանվել են, այսինքն՝ իրենց տրվելիք գումարներից պահում է արվել։ Այս մասին այսօր ԱԺ—կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Միայն Կապան իմ գնալ-գալը Կապանի ճանշինի վրա 5 միլիոն դրամ «արժեցավ», որովհետեւ այն, ինչ տեսա․․․տուգանեցինք անբարեխիղճ աշխատանքի համար։ Մոտ ութ միլիոնի չափով արդեն մի շարք ընկերություններ տուգանվել են»,-հայտնեց Գնել Սանոսյանը։ Իսկ մարտ ամսի տվյալները, նրա խոսքով, կլինեն ապրիլին, իսկ մինչեւ այդ տեսուչները հետեւում են, թե ճանապարհաշինարարներն ինչպես են աշխատում։

Նախարարը նաեւ նշեց, որ մարզային ճանապարհներին  խցանումների խնդիրներն առանց ձմեռային անվադողերի երթեւեկող բեռնատարների պատճառով են առաջանում։ Սանոսյանը նաեւ տեղեկացրեց, որ վերջին քառասուն տարում մարտ ամսին երբեք նման քանակի ձյուն չէր տեղացել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031