Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ-ի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացրել

Մարտ 23,2022 20:11

Մարտի 23-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

Օրակարգում ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր ու «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր:

««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության լիազոր մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը:

Ազգային ժողովի փորձագիտական ծառայության եզրակացությամբ փոփոխությունը Սահմանադրությանը չի հակասում: Նախագիծը միաձայն ընդունվել է հանձնաժողովի կողմից և այն ներկայացվելու է առաջիկա նիստի քննարկմանը։

««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ ներմուծվում է ազգային գվարդիայի ինստիտուտը, որը կփոխարինի աշխարհազորին: Փաթեթի ընդունմամբ կապահովվի Արցախի Հանրապետության զինված ուժերի, տարածքային ամբողջականության լիարժեք պաշտպանությունը, սահմանների անխախտելիությունը և ազգային գվարդիայի ծառայողների համար անհրաժեշտ սոցիալական երաշխիքները:

Պատգամավորների հնչեցրած առաջարկներն ազգային գվարդիայի գործառույթների հստակեցման վերաբերյալ էին: Օրինափաթեթի  լրամշակման նպատակով որոշվել է քննարկումը տեղափոխել  հանձնաժողովի հաջորդ նիստ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031