ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Արտաշատ քաղաքի շուկայի հարակից տարածքում՝ երթակարգավարական կետին կից իրականցվում են ինքնակամ շինարարական աշխատանքներ, որոնք չեն համապատասխանում ՀՀ-ում գործող քաղաքաշինության նորմերին։
Վերոհիշյալ հասցեում իրականացվող քաղաքաշինական գործունեության վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմին չեն ներկայացվել շինարարության թույլտվություն և ձև 𝐍𝟐-𝟓 տեղեկանք, ինչը ՀՀ կառավարության 𝟐𝟎𝟏𝟓 թվականի մարտի 𝟏𝟓-ի թիվ 𝟓𝟗𝟔-ն որոշման 𝐕𝐈 գլխի պահանջների խախտում է և նշված շինարարական աշխատանքները դիտարկվում են որպես ինքնակամ:
Առաջնորդվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 𝟐𝟔-րդ հոդվածի նախավերջին պարբերությամբ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 𝟒𝟐-րդ հոդվածի 𝟏-ին կետի 𝟖-րդ ենթակետի պահանջներով, համայնքի ղեկավարը ծանուցվել է վերոհիշյալ հասցեում իրականացվող ինքնակամ շինարարությունը դադարեցնելու և դրա հետևանքների վերացումը ապահովելու վերաբերյալ:
Տեսչական մարմնի գրության հիման վրա ՀՀ Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կ․ Մկրտչյանի կողմից կասեցվել, այնուհետև ապամոնտաժվել է ինքնակամ կառույցը։
Կարդացեք նաև
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին