Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նկատվում է ՀՀ-ից բժիշկների ակտիվություն՝ Արցախի առողջապահական հասատատություններում աշխատանքի ընդունվելու հարցում

Մարտ 23,2022 18:44

2021թ. ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բուժհաստատություններ, այդ թվում` շրջանային բուժմիավորումներ, աշխատանքի են ուղեգրվել 23 բժիշկ մասնագետներ: Նրանց թվում ընդգրկված են վնասվածքաբան, ալերգոլոգ, մանկական քիթ-կոկորդ-ականջաբան և տարբեր նեղ մասնագետներ: Վերապատրաստման է ուղեգրվել առողջապահական համակարգի 14 բժիշկ, որից 9-ը՝ Հայաստանի Հանրապետություն, 5-ը՝ արտերկիր։

Շարունակվել է Արցախի համայնքային բուժքույրերի վերապատրաստման գործընթացը, որն իրականացվում էր Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում 2021 թվականին՝ տեղում վերապատրաստվել են Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների 107 համայնքային բուժքույրեր։

Հանրապետության բուժհիմնարկների բժշկական կադրերի դեֆիցիտը լրացնելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարության, «Հայ առաջադեմ բժշկություն» ՀԿ, Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրով 27 բժիշկ մասնագետներ ՀՀ-ից գործուղվել են Արցախի տարբեր բնակավայրեր՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով։

ԱՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի (Благотворительный фонд «ВИВА») համագործակցության շրջանակներում կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունից ոլորտի առաջատար բժիշկների այցը Արցախ:

2021թ. մարտ ամսից ձևավորված ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի անդամները հայաստանյան և սփյուռքի մեր հայրենակից բժիշկների հետ բազմաթիվ այցերի ժամանակ խորհրդատվական և բուժական լուրջ աշխատանքներ են իրականացրել Արցախում մասնագիտական դեֆիցիտի լրացման, առողջապահական ռեֆորմների իրականացման ուղղությամբ:

2021 թվականին ԱՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված ԱՀ առողջապահության համակարգում կադրերի մասնագիտական ուսուցմանն ու վերապատրաստմանը:

2022թ. նախատեսվում է տարբեր մասնագիտություններով մոտ 28 բժշկի աշխատանքի ուղեգրում՝ կլինիկական-օրդինատուրան ավարտելուց հետո:

Բժիշկների աշխատավարձի բարձրացման արդյունքում, բժշկի աշխատանքը դարձել է ավելի գրավիչ: Նկատվում է ՀՀ-ից բժիշկների ակտիվություն՝ ԱՀ առողջապահական հաստատություններում աշխատանքի ընդունվելու հարցում: Դրական տեղաշարժ կարելի է համարել նաև 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո ՀՀ տեղափոխված բժիշկների Արցախ վերադարձի տենդենցը:

ԱՀ առողջապահության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է բուժհաստատությունների ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը, կադրային դեֆիցիտի համալրումը և առաջատար կլինիկաներում բժիշկների վերապատրաստումը:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031