Եվրամիությունը կոչ է արել ապահովել դեպի Ստեփանակերտ գազի մատակարարումները: Այս մասին ասվում է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի թվիթերյան գրառման մեջ։
«Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտ/Խանքենդի գազամատակարարումը կրկին դադարեցնելու կապակցությամբ։ Անհրաժեշտ է շտապ վերսկսել գազի մատակարարումը տեղի տուժած բնակչությանը։ Եվրամիությունը կոչ է անում վերահսկող մարմիններին ապահովել դա, հատկապես ներկայիս խիստ եղանակային պայմաններում»,- գրել է Ստանոն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Armenia/Azerbaijan: 🇪🇺 concerned about renewed cuts of gas supply to Stepanakert/Khankendi 👉It is urgently needed to resume supplies to affected local population.🇪🇺 calls on authorities in control to enable it, especially in the current harsh weather https://t.co/LgOjlxSKCW
— Peter Stano (@ExtSpoxEU) March 23, 2022