Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան պատասխանել է Արցախում գազամատակարարման դադարեցման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, որ Երևանը միջամտում է իրենց ներքին գործերին:
«Հայաստանի ԱԳՆ-ն մի քանի օր է փորձում է միջամտել Բաքվի ներքին գործերին՝ մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների մասնակցությունն Ադրբեջանի տարածքում անցկացվող միջոցառումներին, իսկ հիմա փորձում է դա անել այլ թեմայի առնչությամբ,- ասել է Աբդուլլաևան:
Նրա խոսքով՝ «Հայաստանի ոչ կառուցողական վարքը, որը իրար հետևից հանդես է գալիս չհիմնավորված պահանջներով, ցույց են տալիս այդ երկրի իրական էությունը»:
«Մեր խորհուրդը Հայաստանին այն է, որպեսզի ապահովեն եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում` դուրս բերեն իրենց զինված ուժերի մնացորդները տարածաշրջանից՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, և ոչ թե անօրինական և չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնեն»,- ասել է Աբդուլլաևան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ