Բեռլինում մեկնարկել է ՖԻԴԵ-ի Գրան-Պրի մրցաշարի երրորդ փուլը, որտեղ հանդես է գալիս նաեւ այլեւս ԱՄՆ շախմատային ֆեդերացիայի անդամ Լեւոն Արոնյանը:
«A» խմբում, որտեղ Արոնյանի մրցակիցներն են Հիկարու Նակամուրան, ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցիներ Անդրեյ Եսիպենկոն եւ Գեորգի Օպարինը, հայ գրոսմայստերը մեկնարկում գեղեցիկ ոճով հաղթեց իր նոր թիմակից Հիկարու Նակամուրային եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ