«Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ խափանման դեպքում գործի ենք դրել մեր բոլոր դիվանագիտական հնարավորություններն ու ջանքերը։ Առաջնահերթ սերտ կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ, որովհետեւ վթարը կամ այս դեպքում արդեն պարզ չի․․․վնասված կամ փակված տեղանքը խաղաղապահների պատասխանատվության գոտում է»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով փաստին, որ Ադրբեջանը կրկին խաթարել է դեպի Արցախ գազամատակարարումը՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Բոլոր միջազգային գործընկերներին իրազեկել ենք։ Արձագանքներ արդեն ստացվում են։ Նաեւ մեր ջանքերի արդյունքն են այդ արձագանքները, բայց, ցավոք, տեղում հարցը դեռ լուծված չի»,-հավելեց Արարատ Միրզոյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ