Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կիրանց գյուղում արտագաղթ չկա, բայց 15-20 երիտասարդ ընտանիքները բնակարանի խնդիր ունեն»․ պատգամավոր

Մարտ 23,2022 17:28

«Տավուշի մարզի Կիրանց գյուղում, օրինակ, արտագաղթ չկա, բայց 15-20 երիտասարդ ընտանիքները բնակարանների խնդիր ունեն»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նարեկ Մկրտչյան

Ի պատասխան՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ երեխայի ծնունդի դեպքում տրվող աջակցության պետական ծրագիր կա, որին կարող են դիմել նաեւ սահմանամերձ համայնքների բնակիչները եւ ապահովվել բնակարանով։

Գեղամ Նազարյանը պնդեց, որ խնդիրը շատ հասցեական է․ «Մարդիկ կացարանի, նորմալ պայմանների խնդիր ունեն։ Գոնե փոքր քոթեջներ լինեն, որոնք մարդիկ ձեռք կբերեն, որովհետեւ բանկերը սահմանում ապրող գյուղերում չեն անում վարկավորում՝ պատճառաբանելով, որ ռիսկայնությունը շատ մեծ է։ Նման դեպքերում պետությունը պետք է ցույց տա, որ ուժեղացնում է սահմանամերձ բնակավայրերը։ Քննարկե՞լ եք տարբերակ, որ գյուղացու համար փոքր բնակարան կառուցվի՝ հնարավորություն տալով 15-20 տարում մարել գումարը»։

Նարեկ Մկրտչյանը պատասխանեց, որ սահմանամերձ բնակիչների կյանքը թեթեւացնելու համար կառավարությունում ծրագրեր քննարկվում են եւ պատգամավորի հետ եւս պատրաստ են հավելյալ քննարկումներ անել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031