Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տիկին Մկրտչյան, իշխանազավթ խմբակը ՀՀ-ից 2018թ․-ին վռնդվել է անվերադարձ»․ Ռուբինյան

Մարտ 23,2022 17:15

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցերը կրկին վերածվեցին ելույթի․ ամբիոնին մոտեցող պաշտոնյա չեղավ, թեեւ պատգամավորի հարցերի հասցեատերը վարչապետն էր։

Աննա Մկրտչյանը գնահատական հայտնեց, որ հաշվի առնելով նախորդ հարցուպատասխանի ժամանակ այս ամբիոնից եղած «ցնցումները» եւ խուսափողական պատասխանները՝ կարելի է ասել, որ երկրում վարչապետ չկա։ Ըստ պատգամավորի՝ այս շաբաթվա ընթացքում «իշխանազավթ խմբակի» ներկայացուցիչները կրկին մտքի գոհարներ են շաղ տվել՝ ասելով, թե Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցը դեռ կքննարկեն, կամ պետք է սովորել առանց գազի ապրել։

Պատգամավորի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Տիկին Մկրտչյան, իշխանազավթ խմբակը ՀՀ-ից 2018թ․-ին վռնդվել է անվերադարձ»։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն էլ իր հերթին ԱԺ նախագահությանը հորդորեց թույլ չտալ, որ ամբիոնից որեւէ մեկը մատ թափ տա կամ սպառնա․ «Սա այդ տեղը չի։ Որպես նիստը նախագահող՝ ապահովեք այդ ամենը»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031