«Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնից դեպի «Հաղարծին վանական համալիր» տանող ճանապարհի հարակից հատվածում կան հատված ծառերի կոճղեր։
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառապետի պարտականությունները կատարող Վիգեն Դ․-հետ մեկնել են նշված վայր։ Դեպքի վայրում գտնվել են Մանվել Թ․-ն՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» անտառապահ, որը համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանի մարտի 9-ից փոխարինել է արձակուրդում գտնվող Ստյոպա Զ-ին («Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս»-ի անտառապահ), վերջինս էլ հայտնել է, որ հատված ծառերի կոճղերը ս/թ. մարտի 15-ին Մանվել Թ․-ի հետ իրենք հայտնաբերել են և փորձել թաքցնել:
Մանվել Թ․-ն և Ստյոպա Զ․-ն բաց են թողնվել: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: