Aravot.am-ը Հատուկ հանձնարարություններով նորանշանակ դեսպան Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ որոշել գրանցվել TikTok-ում, որտեղ առայժմ ոչ մի հրապարակում չի արել, չունի հետեւորդներ: Նաեւ հետաքրքրվել էինք, թե ի՞նչ նյութեր են տեղադրվելու եւ ո՞ր լսարանի համար է հատկապես գրանցվել այդ հարթակում:
«Մեր մեդիա թիմը քարոզարշավի ժամանակ է գրանցել, որ ելույթների տարբեր հատվածների փոքր կտորներ TikTok-ի ֆորմատով տեղադրվեր, բայց այդպես էլ չենք օգտագործել: Կանխատեսում եմ, որ ապագայում անպայման օգտագործելու ենք` տարբեր ելույթների, հարցազրույցների տարբեր հատվածներ TikTok-ի ռեսուրսը օգտագործելով հրապարակելու համար»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
«Մյուս հանգամանքն էլ այն է, որ մերը բացենք, որպեսզի հետո ուրիշը ֆեյք չբացվի մեր անունից»,-հավելեց նա:
Հարցին` հնարավո՞ր է այլ հանրային, հայտնի դեմքերի նման մի օր ինքն էլ որոշի TikTok-ով գումար աշխատել, երբ բազմահազարանոց հետեւորդների բանակ ունենա, Էդմոն Մարուքանն ասաց, որ դա լուրջ չէ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ