«Ազատություն». Զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ՝ «սառեցնող ազդեցություն» ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա, հղում անելով ԵԽ նախադեպային իրավունքին՝ «Ազատության» հարցման ի պատասխան ասաց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, շեշտելով հատկապես, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ պետություն է։
Ազատ արտահայտման իրավունքը խոչընդոտող օրենքը պետք է շատ կոնկրետ և հստակ սահմանափակում պարունակի, որպեսզի այն իրավաբանորեն կանխատեսելի և հստակ լինի, նշել է դեսպանը։
«Ամենակարևոր հարցն այն է, թե արդյո՞ք այդ օրենքը կկիրառվի ժողովրդավարական և ոչ կամայական սկզբունքով՝ օբյեկտիվ չափանիշների հիման վրա և արդյո՞ք այն կլինի անկախ դատական վերահսկողության տիրույթում, որտեղ դատավորները կդիտարկեն սանկցիայի համաչափությունը։ Եթե վիրավորանքը հավասարվի ատելության խոսքի, որը կարող է հանգեցնել բռնության օրինականացման, տարածման կամ խթանման, ռասայական ատելության, այլատյացության, հակասեմիտիզմի կամ անհանդուրժողականության վրա հիմնված խտրականության կամ ատելության այլ ձևերի, այդ պարագայում՝ պատժամիջոցները կամ սահմանափակումները կարող են ավելի խիստ լինել», – ասել է Անդրեա Վիկտորինը։
Սիրանույշ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: