Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական կրքոտ մեղրամիս. «Շուշիի հռչակագիրը» «վավերացրեց» նաև ԱԺ մեծամասնությունը՝ մերժելով հռչակագրի մասին ընդդիմության հայտարարությունը. Ռուբեն Հակոբյան

Մարտ 23,2022 14:42

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ ստորագրել է որոշում, որով հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագիրը։

Ռազմա-քաղաքական նշանակության այս փաստաթուղթը կողմերը գնահատել են որպես պատմական կարեւորագույն ձեռքբերում, որտեղ հստակ հողային պահանջ է ներկայացված արդեն ինքնիշխան Հայաստանի նկատմամբ (Զանգեզուրի միջանցք եւ այլն)։

Վերջերս այս փաստաթուղթը նաեւ վավերացրեց ԱԺ մեծամասնությունը՝ մերժելով հռչակագրի մասին ընդդիմության կողմից ներկայացրած հայտնի հայտարարությունը…

Դրա փոխարեն քայլարածը թափ տալով քվեարկեց աղը սեղանին չդնելու մասին հույժ կարեւոր որոշումը…

Հ.Գ. Կրկին վերընթերցեք Խորենացու «Ողբն» ու Չարենցի «Պատմության քառուղիներում» պոեմը…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031