Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2 անձ հայտնվել է մեղադրյալի աթոռին. «Լրագրողի» արձանը վնասելով՝ մի մասը հափշտակել էին. ArmLur.am

Մարտ 23,2022 14:34

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ալբերտ Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի մարտի 25-ին. ժամը 00:00-ից մինչև 01:00-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթ` Ավետիք Ավետիսյանի հետ, վերջինիս կողմից օրավարձով վարձակալված և Արսեն Գրիգորի Վարդանյանին պատկանող՝ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի 35 TZ 879 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Երևան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածից ուղևորվել են դեպի Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգված` Նանսենի փողոցի, 4/7 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածք:

Ավետիք Ավետիսյանի հետ, գաղտնի հափշտակություն կատարելու նախնական համաձայնությունն իրագործելու նպատակով, իրենց հետ նախապես վերցված երկաթյա լինգերի միջոցով ուղղակի դիտավորությամբ վնասելով Երևան քաղաքի, Նանսենի 4/7 հասցեում տեղադրված պղնձի և ցինկի համաձուլվածքից պատրաստված, գեղարվեստական արժեք ներկայացնող, ընդհանուրը խոշոր չափի՝ 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ «Լրագրողի» արձանը՝ գաղտնի հափշտակել են արձանի 107.000 ՀՀ դրամ արժողության՝ շուրջ 50,94 կգ քաշով, հատվածը:

Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ այն ուղարկվել է դատարան:

Ք.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031