Լրահոս
Օրվա լրահոսը

Պանելային քննարկումներ, փորձի փոխանակում՝ «փափուկ» իրավունքի եւ դրա կիրառման անհրաժեշտության վերաբերյալ. Ինդոնեզիայում շարունակվել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը

Մարտ 23,2022 14:12

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Ինդոնեզիայում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի շրջանակներում անցկացվող Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի աշխատանքներին:

Մարտի 22-ին կազմակերպվել են պանելային քննարկումներ, իրականացվել է փորձի փոխանակում խորհրդարանների աշխատակազմերի գործունեության առանձնահատկությունների, «փափուկ» իրավունքի եւ դրա կիրառման անհրաժեշտության վերաբերյալ: Քննարկվել են նաեւ օրակարգային այլ հարցեր:

Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի շրջանակում աշխատանքային հանդիպումներ են եղել նաեւ մի շարք միջազգային խորհրդարանական կառույցների ու բարեկամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր քարտուղարների եւ պատվիրակությունների հետ:

Նստաշրջանի աշխատանքին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն ու ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031