Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե սպառնալիք ստեղծվի երկրի գոյությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ի եթերում:
«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն դրված է բաց հասանելիությամբ, դուք կարող եք կարդալ այն բոլոր պատճառները, որոնցից ելնելով կարող է կիրառվել միջուկային զենք: Այսինքն, եթե սպառնալիք լինի երկրի գոյությանը, ապա այն կարող է օգտագործվել՝ համաձայն այդ հայեցակարգի»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ այլ պատճառներ միջուկային զենքի կիրառման համար այդ հայեցակարգում չկան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ