Լրահոս
Օրվա լրահոսը

2 տարի հետո ի հայտ է եկել օրգան, որը պարզվում է՝ ողջ երեխայի է. Հայկուհի Խաչատրյան

Մարտ 23,2022 12:45

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատուն») իր երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանի (լուսանկարում) տանն այս պահին դատարանի որոշմամբ, Խաչատրյանից բժշկական ու գիտական փորձերի ենթարկելու գործողություններ են նախապատրաստվում:

«Էդ աբորտի կտորները, որ ասում էին՝ քո երեխայինն է, պարզվում է, որ սաղմնային երիկամ է, իմ երեխային չի պատկանում: Հետո խաբեցին, ասացին, որ ԴՆԹ չի անջատվում, քայքայված է: Հիմա երկու տարի հետո ի հայտ է եկել օրգան, որից ԴՆԹ է անջատվում: Այդ օրգանը պարզվում է, որ ողջ երեխայի է պատկանում, իսկ քննիչը միջնորդություն չի տալիս, որ փորձագետը պարզի, թե դա ողջ երեխայի, թե մահացածի է պատկանում»,- մեզ հետ զրույցում պատմեց Հայկուհի Խաչատրյանը, որը խոսելիս դիմադրում էր գործով քննիչի ու փորձագետների՝ դատարանի որոշումն իրականացնելուն:

Հիշեցնենք, որ Հայկուհի Խաչատրյանը պնդում է, որ իր երեխային վաճառել են՝ իրեն խաբելով, թե մահացած է: Խաչատրյանը նաեւ սեփական միջոցներով դիմել է արտասահմանցի փորձագետների եւ փորձաքննություններով տարիներ շարունակ փորձում է ապացուցել, որ իր երեխան մահացած չէ:

«Այդ գիտափորձերը քրեական պատասխանատվություն են ենթադրում: Իմ կամքից անկախ, հարկադրաբար ուզում են ինձանից նմուշ վերցնել, որ ողջ երեխայիս օրգանի հետ համեմատեն ու ասեն, որ քո երեխան մահացած է: Մինչդեռ միայն նրանք պետք է պարզեն՝ այդ օրգանը ողջի՞, թե մահացածի է պատկանում»,- հավելեց Հայկուհի Խաչատրյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031