Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում էլ եղել են բողոքներ մակագրման ծրագրի հետ կապված, դատավորների կողմից ասվել է՝ կա՛մ արդիականացնենք, կա՛մ նորն ունենանք». «Հրապարակ»

Մարտ 23,2022 10:41

Գլխավոր դատախազության եւ Բարձրագույն դատական խորհրդի միջեւ ծագած հակասությունների պատճառը դատական համակարգի էլեկտրոնային մակագրման բանալիներն են։ Օրեր առաջ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարել էր, որ գաղտնաբառերն ուղարկել են Դատական դեպարտամենտին, մինչդեռ ԲԴԽ-ից հերքել էին դրանք վերադարձնելու մասին դատախազության հայտարարությունը:

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը, անդրադառնալով այս 2 կառույցի հակասական հայտարարություններին, նշեց, որ ԲԴԽ-ն հանձնարարել է Դատական դեպարտամենտին՝ զբաղվել այդ հարցով․ «Ես չեմ կարող դատախազության հայտարարությունները մեկնաբանել, կարող եմ հավատալ մեր դեպարտամենտի ասածներին»։ Իսկ ի՞նչ եղավ մակագրման նոր ծրագիրը, որը ԲԴԽ-ն պատվիրելու էր։ «Միջազգային կազմակերպությունների հետ մենք բանակցում էինք, իրենք հայտարարել էին տենդեր, գիտեմ, որ այնտեղ դեռ թեկնածուի ընտրության փուլում է։ Որոշել ենք դրան էլ չսպասել, շուտով նորություն կլինի։ Ես՝ անձամբ, կողմ եմ, եւ խորհրդի այլ անդամներ էլ կան, որ կողմ են, որ մենք այլընտրանքային տարբերակ մտածենք․․․ Այստեղ կան բյուջետային գործընթացներ, ֆինանսական հնարավորություններ, մենք չէինք կարող պատվիրել, խնդրել էինք միջազգային դոնոր կազմակերպություններին, որպեսզի մեզ օգնեն՝ այդ ծրագիրը ձեռք բերելու գործընթացների հետ կապված, բայց դա կարծես թե ձգձգվում է։ Ես առաջարկել եմ, որ ԲԴԽ-ն այդ գործընթացը սկսի ինքնուրույն»։ ԲԴԽ անդամն ասաց․ անկախ նրանից՝ առգրավված բանալիները կվերադարձվեն, թե ոչ, ինքը կողմ է, որ նոր ծրագիր լինի․ «Մինչեւ վերջնական մենք չունենանք քննության արդյունքները, որոնք կա՛մ կհերքվեն, կա՛մ կհաստատվեն, որ նախկինը նորմալ է աշխատել կամ սխալ է աշխատել, ամեն դեպքում, ցանկալի է ունենալ նորը։ Ազնվորեն ասեմ, որ նախկինում էլ եղել են բողոքներ, դատավորների կողմից էլ ասվել է, որ կա՛մ արդիականացնենք, կա՛մ նորն ունենանք։ Մենք պետք է որոշակի վերապահում ունենանք։ Սա իմ անձնական կարծիքն է, որը ես խորհրդում բարձրաձայնելու եմ»։

Մենք տեղեկություն ստացանք նաեւ, որ դատավորների շրջանում բունտ է հասունանում՝ մակագրման հետ կապված։ Եթե էլեկտրոնային մակագրումը չվերականգնվի՝ շարունակեն ձեռքով մակագրել գործերն իրենց ուզած դատավորներին, նրանք սկսելու են իրենց մակագրված տարբեր գործերով ինքնաբացարկներ հայտնել։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031