«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ինչքան այդ մասին երազեն, գիշեր-ցերեկ աղոթեն դրանում շահագրգռված անձիք: Արցախցին ռմբակոծության տակ պայքարել է միշտ: Այլ բան է, որ հիմա ավելի է օղակը սեղմել, բայց արցախցուն կոտրել չի ստացվի: Նորմալ է, որ հիմա էլ անցել են հումանիտար տեռորի, տեսան պուշկի տակ պահելով մեզ չեն վախեցնի, հիմա էլ ուրիշ մեթոդներ են կիրառում: Արցախցին մի լավ խոսք ունի. «Ուզում ես շալվար հագնես ու ոչ մի տեղիդ չկպնի, տենց չի լինում էլի»: Հիմա արցախցին երկու ճանապարհ ունի կա՛մ հետդարձ ու ոչնչացում կա՛մ պայքար, արցախցին ընտրել է պայքարի ճանապարհը, Աստծով պիտի ապրենք, եթե Աստծուն չապավինենք էդ պայքարի ճանապարհին, ապա իմացած եղեք կորելու է ոչ միայն Արցախը, այլ նաեւ ողջ Հայաստան աշխարհը», -«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված օր-օրի մտահոգիչ իրավիճակին, ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ (Ագո):
–Պարոն Կարապետյան, Դուք ասում եք ռումբերի տակ մնացել պայքարել եք, իսկ, օրինակ իշխանական պատգամավորներից Գագիկ Մելքոնյանը` խոսելով Արցախում առկա հումանիտար ծանր իրավիճակի մասին: Ասել է, որ «արցախցիների գործն է` կմնան, թե չէ, և կարիք չկա զոռով իր բերանը բացել»: Մեկ այլ հարցազրույցում էլ Մելքոնյանը նշել է, որ «արցախցիները փախել են Երևան և այստեղից Ղարաբաղ են պահանջում»: Սրան ի՞նչ կասեք:
–Գագիկ Մելքոնյանի մասին ինձ մի խոսացրեք էլի, ես ընդամենը իր ասածները կարդալով բարձր ծիծաղել եմ, դրան առհասարակ լսել պետք չի: Իր ա մակադրակն էլ էդա, ինչ ասեմ: Ես հո շատ լավ գիտեմ, թե ով է իրականում Գագիկ Մելքոնյանը, եթե իրեն մարդատեղ ես դնում` հելնում գլխիդ է նստում, աճում է մի խոսքով, դրա նմաններին մոռանալ է պետք: Հեսա կյանքը գլխին խփելու է` թուրքերի կամ այլ ձեւով, ինքը հասկանալու է ասածների «քաղցրությունը»: Գագիկ Մելքոնյանին Դուք` լրատվամիջոցներդ եք սարքում, ուռճացնում: Ցավն այն է, որ մեր ազգում գագիկ մելքոնյանները շատ-շատ են:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: