Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտ ապագայում ենթադրվում է, որ ավագանին էլ կցրեն». Վահե Դոխոյան

Մարտ 22,2022 22:22

Լուրեր են շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Վանաձորում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել:

«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ օրենք թույլ չի տալիս գործող ավագանի ունենալու դեպքում նշանակել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար. «Ես հասկանում եմ, որ քաղաքին քաղաքապետ անհրաժեշտ է, այն կոլապսից հանելու համար, բայց դա չի նշանակում, որ պետք է ժամանակավոր պաշտոնակատար դնել: Դատարանն էլ է իրենց ձեռքին, ամեն ինչն էլ: Ո՞ւմ են խաբում, երբ բոլորս տեսնում ենք, որ արգելանքի հետ կապված դատական նիստ է եղել ու արհեստական ձգձգվում է: Խնդիրը բարդ գործ չէ, լրացուցիչ ուսումնասիրության կարիք չունի: Այսինքն, վաղուց կարող էր դատարանը թույլատրել, որ նիստ լինի: Հարցն այն չէ, թե ո՞վ կընտրվեր, հարցն այն է, որ այդ 33 ավագանին կընտրեր ինչ-որ մեկին»:

Դոխոյանը կարծում է, որ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո, գուցե փորձ արվի նաեւ լուծարել ավագանու կազմը. «Քաղաքի տերը, տնօրենը, գույքի, բյուջեի եւ այլի ավագանին է, չի ասում ժամանակավոր պաշտոնակատարն է: Ժ/պ-ն է, եթե չկա ավագանի: Իսկ հիմա ժ/պ-ն ո՞նց է տնօրինելու, եթե կա ավագանի: Ուրիշ բան, եթե էլի մի հատ ֆինտով ավագանին ցրեին, ասեինք հա, ավագանի չկա: Բայց հիմա կա ավագանի ու ժ/պ: Մոտ ապագայում ենթադրվում է, որ ավագանին էլ կցրեն: Բայց ենթադրենք վաղը կամ մյուս օրը նշանակեցին ժ/պ, ո՞վ է ավելի իրավասու մարմին, ավագանին, թե՞ ժ/պ-ն, էլի ոչ մի տեղ չկա գրված, որ ժ/պ-ն, որովհետեւ ավագանին ընտրված մարմին է, որը գործում է ՏԻՄ եւ ընտրական օրենքով, որը սահմանադրական օրենք է, որը յուրաքանչյուր իրավական ակտից բարձր է, սահմանադրական օրենքը վարչապետի որոշումներից բարձր է, որպես սահմանադրական իրավական ակտ»:

Այս պահին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում շրջանառվում է ընտրություններում ՀԱՍԿ-ի ցուցակը գլխավորած Արկադի Փելեշյանի անունը, որը նախկինում եղել է Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ:

Անդրադառնալով Մամիկոն Ասլանյանի կալանքի տակ գտնվելուն, Վահե Դոխոյանն ասում է, որ գործն իրենից այնքան բարդություն չի ներկայացնում, որ առաջին դատական լսումը նշանակվել է հուլիս ամսին. «Կարող ենք ընթացքում միջնորդությամբ հանդես գալ եւ գրավ կիրառել, բայց չեմ կարծում, որ միջնորդությունը հաշվի կառնեն, որովհետեւ սա քաղաքական գործ է: Իսկ ինչո՞ւ քաղաքական, որովհետեւ, եթե Մամիկոն Ասլանյանն այդ լուրջ հանցագործ էր, ապա լուրջ հանցագործ էր նաեւ սեպտեմբեր ամսին, երբ գործը հարուցվել է, իսկ խափանման միջոց ընտրում են այն դեպքում, երբ կմիջամտի գործի քննությանը կամ ծանր հանցագործության դեպքում: Բա սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր չէ՞ր միջամտի քննության ընթացքին, ընդ որում լինելով գործած քաղաքապետ, աշխատակազմն էլ դեռ աշխատանքի էր: Այսինքն, եթե ուզենար միջամտեր, այդ ժամանակ ավելի հեշտ կաներ, քան հիմա: Դրա համար այս շարքը, որ հաշվի ես առնում, շատ պարզ է, որ սա քաղաքական հետապնդում է»,- եզրափակեց Վահե Դոխոյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031